104 Օրհնի՛ր Եհովային, ո՛վ իմ հոգի+։
Ո՛վ իմ Աստված Եհովա, դու շատ մեծ ես+։
Դու վեհություն և շքեղություն ես հագել+։
2 Լույս ես հագնում, ինչպես հանդերձ+,
Երկինքը տարածում ես վրանի պաստառի պես+։
3 Քո վերնասենյակները ջրերի վրա ես կառուցում+,
Ամպերը քեզ համար իբրև կառք ես գործածում+,
Քամու թևերի վրա ես քայլում+,
4 Քո հրեշտակներին ոգիներ ես դարձնում+
Եվ քո ծառաներին՝ լափող կրակ+։
5 Դու երկիրը հաստատեցիր ամուր հիմքերի վրա+.
Այն հավիտյանս հավիտենից չի սասանվի+։
6 Խոր ջրերով դու ծածկեցիր նրան, ասես հագուստով+։
Ջրերը լեռների վրա են կանգնած+։
7 Քո սաստելուց փախան նրանք+
Եվ քո որոտի ձայնից սարսափահար փախուստի դիմեցին
8 Դեպի այն վայրը, որ պատրաստել ես նրանց համար։
Լեռները բարձրացան+,
Հովիտներն իջան։
9 Դու ջրերին սահման դրեցիր, որից նրանք չեն անցնի+,
Որպեսզի երկիրը նորից չծածկեն+։
10 Դու աղբյուրներ ես ուղարկում գետահովիտները+,
Լեռների արանքով են նրանք հոսում։
11 Նրանք խմեցնում են դաշտի բոլոր գազաններին+,
Զեբրերը+ մշտապես իրենց ծարավն են հագեցնում։
12 Նրանց վերևում հանգիստ են առնում երկնքի թռչունները+,
Տերևախիտ ճյուղերի միջից նրանք ձայն են տալիս+։
13 Քո վերնասենյակներից դու ջրում ես լեռները+,
Քո գործերի պտուղներից հագենում է երկիրը+։
14 Դու կանաչ խոտ ես բուսցնում կենդանիների համար+
Եվ բուսականություն՝ մարդկանց օգտի համար+,
Որպեսզի երկրից կերակուր հանես+
15 Ու գինի, որ ուրախացնում է մարդու սիրտը+,
Յուղ, որ փայլեցնում է նրա երեսը+,
Եվ հաց, որ ամրացնում է մարդու սիրտը+։
16 Հագենում են Եհովայի ծառերը,
Լիբանանի մայրիները, որոնց նա տնկել է+։
17 Թռչունները բույն են դնում դրանց վրա+,
Իսկ արագիլի տունը գիհու ծառն է+։
18 Բարձր սարերը+ այծյամների+ համար են,
Ապառաժները դամանների համար ապաստան են+։
19 Դու ստեղծեցիր լուսինը նշանակված ժամանակների համար+,
Արեգակը լավ գիտի իր մայր մտնելու տեղը+։
20 Դու տարածում ես խավարը, որ գիշեր լինի+,
Երբ ման են գալիս անտառի բոլոր գազանները։
21 Առյուծները մռնչում են որսի համար+՝
Աստծուց իրենց ուտելիքը խնդրելով+։
22 Երբ արևը սկսում է շողալ+, նրանք հեռանում են
Եվ իրենց թաքստոցներում պառկում։
23 Մարդը դուրս է գնում իր գործին+
Եվ իր աշխատանքին՝ մինչև երեկո+։
24 Որքա՜ն շատ են քո գործերը, ո՛վ Եհովա+,
Բոլորը իմաստությամբ ես արել+։
Երկիրը լի է քո ստեղծագործություններով+։
25 Այս մեծ ու լայնարձակ ծովի մեջ+
Թիվ չկա շարժվող բաներին+,
Կենդանի էակներին՝ թե՛ փոքրերին, թե՛ մեծերին+։
26 Այնտեղով անցնում են նավերը+.
Եվ լևիաթանին+ դու ստեղծեցիր, որ խաղա այնտեղ+։
27 Նրանք ամենքը քեզ են սպասում+,
Որ իրենց կերակուր տաս ժամանակին+։
28 Նրանք հավաքում են այն, ինչ որ տալիս ես նրանց+։
Բաց ես անում քո ձեռքը, և նրանք կշտանում են բարիքներով+։
29 Երբ ծածկում ես քո երեսը, նրանք շփոթության մեջ են ընկնում+։
Երբ վերցնում ես նրանց ոգին, նրանք մեռնում են+
Եվ իրենց հողին են վերադառնում+։
30 Ուղարկում ես քո ոգին, և նրանք ստեղծվում են+,
Դու նորոգում ես երկրի երեսը։
31 Եհովայի փառքը հավիտենական կլինի+։
Եհովան կուրախանա իր գործերով+։
32 Նա նայում է երկրին, և այն դողում է+.
Նա դիպչում է լեռներին, և նրանք ծխում են+։
33 Պիտի գովերգեմ Եհովային իմ ողջ կյանքում+,
Սաղմոս պիտի ասեմ իմ Աստծուն, քանի դեռ կամ+։
34 Թող նրա մասին իմ խորհրդածությունները հաճելի լինեն նրան+։
Ես Եհովայով պիտի ուրախանամ+։
35 Մեղավորները կկորչեն երկրի վրայից+,
Եվ ամբարիշտներն այլևս չեն լինի+։
Օրհնի՛ր Եհովային, ո՛վ իմ հոգի։ Գովաբանե՛ք Յահին+։