Սաղմոսներ
Նվագավարին։ Դավթի երգը։
40 Ամբողջ սրտով ես Եհովային հուսացի+,
Եվ նա իր ականջը դեպի ինձ խոնարհեցրեց ու լսեց օգնության իմ աղաղակը+։
2 Նա ինձ դուրս հանեց շառաչող ջրերի փոսից+,
Տղմոտ ցեխի միջից+,
Նա իմ ոտքերը ժայռի վրա կանգնեցրեց+
Եվ իմ քայլերը հաստատեց+։
3 Նա իմ բերանում մի նոր երգ դրեց՝
Գովաբանություն մեր Աստծուն+։
Շատերն են տեսնելու սա ու վախենալու+
Եվ Եհովային են վստահելու+։
4 Երջանիկ է այն մարդը, ով Եհովային է վստահում+
Եվ իր երեսը չի դարձնում հանդուգն մարդկանց կողմը,
Ոչ էլ նրանց կողմը, ովքեր ստությանն են հետևում+։
5 Շատ են քո զարմանահրաշ գործերը, որ արել ես մեզ համար+,
Ո՛վ Եհովա, իմ Աստվա՛ծ, և շատ են մեր մասին քո մտածմունքները+։
Չկա մեկը, որ քեզ հետ համեմատվի+։
Կպատմեմ ու կխոսեմ դրանց մասին,
Սակայն դրանք այնքան շատ են, որ չեմ կարող հաշվել+։
9 Արդարության մասին բարի լուրը ես պատմում եմ մեծ ժողովում+։
Ահա իմ շուրթերը ես չեմ զսպում+,
Դու դա լավ գիտես, ո՛վ Եհովա+։
10 Քո արդարությունը ես չեմ թաքցնում սրտիս մեջ+։
Քո հավատարմության ու քո տված փրկության մասին եմ հռչակում+։
Քո սիրառատ բարությունն ու ճշմարտությունը ծածուկ չեմ պահում մեծ ժողովում»+։
11 Ո՛վ Եհովա, մի՛ թողնիր ինձ առանց քո կարեկցանքի+։
Թող քո սիրառատ բարությունն ու ճշմարտությունը շարունակ պահպանեն ինձ+։
12 Պատուհասներն ամեն կողմից շրջապատել են ինձ և այնքան շատ են, որ թիվ չունեն+։
Անօրենություններս, որ ինձ վրա են հասել, ավելի շատ են, քան ես կարող եմ տեսնել+.
Դրանք գլխիս մազերից էլ շատ են+,
Եվ սիրտս լքել է ինձ+։
14 Թող ամաչեն ու շփոթահար լինեն բոլոր նրանք+,
Ովքեր ուզում են հոգիս կործանել+։
Թող հետ դառնան ու ստորացվեն նրանք, ովքեր ուրախանում են իմ դժբախտության վրա+։