Սաղմոսներ
Դավթի սաղմոսը։
35 Ո՛վ Եհովա, վարի՛ր իմ դատն ընդդեմ իմ հակառակորդների+։
Մարտնչի՛ր նրանց դեմ, ովքեր իմ դեմ են մարտնչում+։
3 Հանի՛ր նիզակն ու երկսայր կացինը և դո՛ւրս եկ ինձ հետապնդողների դեմ+։
Ասա՛ իմ հոգուն. «Ե՛ս եմ քո փրկությունը»+։
4 Թող ամոթով մնան ու ստորացվեն իմ հոգին որոնողները+։
Թող հետ դառնան ու շփոթահար լինեն իմ դեմ չարիք հնարողները+։
7 Որովհետև առանց պատճառի նրանք փոսի մեջ թակարդ են լարել իմ դեմ+,
Առանց պատճառի՝ նրանք փոս են փորել իմ հոգու համար+։
8 Թող անսպասելի կործանում գա նրանց վրա+,
Իրենց լարած թակարդի մեջ թող որ իրե՛նք բռնվեն+,
Թող իրե՛նք ընկնեն դրա մեջ ու կործանվեն+։
10 Թող որ իմ բոլոր ոսկորներն ասեն+.
«Եհո՛վա, ո՞վ կա քեզ նման+,
Որ ազատում ես կեղեքվածին իրենից ավելի ուժեղից+,
Եվ կեղեքվածին ու աղքատին՝ իրենց կողոպտողից»+։
13 Մինչդեռ երբ նրանք հիվանդանում էին, ես քուրձ էի հագնում+,
Ծոմ պահելով՝ ճնշում էի իմ հոգին+,
Եվ իմ աղոթքը իմ ծոցն էր հետ դառնում+։
14 Ասես ընկերս կամ եղբայրս լինեին+,
Շրջում էի այնպես, ասես մորս համար սգի մեջ լինեի+,
Տրտմությունից ես խոնարհվում էի։
15 Բայց երբ սկսեցի կաղալ, նրանք ուրախացան ու մեկտեղ հավաքվեցին+։
Նրանք միասին իմ դեմ հավաքվեցին+
Եվ անսպասելիորեն ինձ հարվածեցին+,
Ինձ կտոր-կտոր արեցին ու չլռեցին+։
17 Ո՛վ Եհովա, մինչև ե՞րբ ես նայելու այս ամենին+։
Ազատի՛ր իմ հոգին նրանց չարագործություններից+,
Իմ միակ հոգին+՝ առյուծներից։
19 Ովքեր առանց պատճառի թշնամացել են իմ դեմ, թող չչարախնդան ինձ վրա+,
Ովքեր առանց պատճառի ատում են ինձ, թող իրար աչքով չանեն+։
26 Թող ամոթով մնան ու շփոթության մեջ ընկնեն բոլոր նրանք+,
Ովքեր ուրախանում են իմ դժբախտության վրա+։
Թող ամոթ+ ու անարգանք հագնեն նրանք, ովքեր մեծամտանում են իմ դեմ+։