Սողոմոնի մասին։
72 Ո՛վ Աստված, սովորեցրո՛ւ քո դատավճիռները թագավորին+
Եվ քո արդարությունը՝ թագավորի որդուն+։
2 Թող նա քո ժողովրդի դատը արդարությամբ պաշտպանի+
Եվ ընկճվածների դատը՝ քո դատավճիռների համաձայն+։
3 Թող լեռներն ու բլուրները
Արդարության միջոցով խաղաղություն բերեն ժողովրդին+։
4 Թող նա տեսնի ժողովրդի մեջ ընկճվածների դատը+,
Փրկի աղքատների որդիներին
Եվ ջարդի զրկողներին։
5 Նրանք կվախենան քեզանից այնքան ժամանակ, քանի դեռ կան+
Արևն ու լուսինը՝ սերնդից սերունդ+։
6 Նա վայր կգա, ինչպես անձրևը՝ հնձած խոտի վրա+,
Ինչպես հորդառատ անձրևը, որ ոռոգում է երկիրը+։
7 Նրա օրերում արդարը կծաղկի+,
Եվ խաղաղության առատություն կլինի, մինչև որ լուսինը էլ չլինի+։
8 Նա հպատակներ կունենա ծովից մինչև ծով+
Եվ Գետից+ մինչև երկրի ծայրերը+։
9 Նրա առջև կխոնարհվեն անջուր վայրերում բնակվողները+,
Եվ նրա թշնամիները հողը կլիզեն+։
10 Թարսիսի և կղզիների թագավորները+
Տուրք կվճարեն+։
Սաբայի և Սեբայի թագավորներն
Ընծաներ կմատուցեն+։
11 Բոլոր թագավորները մինչև գետին կխոնարհվեն նրա առաջ+,
Բոլոր ազգերը կծառայեն նրան+։
12 Որովհետև նա կփրկի աղքատին, որն օգնության է կանչում+,
Նաև ընկճվածին և օգնական չունեցողին+։
13 Նա կխղճա աղքատին ու խեղճին+
Եվ աղքատների հոգին կփրկի+։
14 Կեղեքումից և բռնությունից կազատի նրանց հոգին,
Նրանց արյունը թանկարժեք կլինի նրա աչքերում+։
15 Թող նա ապրի+, և թող նրան Սաբայի ոսկուց տան+։
Թող աղոթք անեն նրա համար ամեն ժամանակ.
Եվ թող ամեն օր նա օրհնյալ լինի+։
16 Ցորենի առատություն կլինի երկրի վրա+,
Նույնիսկ սարերի գլուխների վրա+։
Թագավորի բերքը այնքան մեծ կլինի, որքան որ Լիբանանի անտառն է+,
Եվ քաղաքներում մարդիկ կշատանան, ինչպես երկրի խոտը+։
17 Թող նրա անունը լինի հավիտյան+.
Որքան ժամանակ որ արևը լինի, այնքան ժամանակ թող նրա անունը մնա,
Եվ մարդիկ թող նրանով օրհնվեն+։
Թող բոլոր ազգերը երջանիկ անվանեն նրան+։
18 Օրհնյալ լինի Եհովա Աստվածը՝ Իսրայելի Աստվածը+,
Միայն նա է զարմանահրաշ գործեր անում+։
19 Հավիտյան օրհնյալ լինի նրա փառավոր անունը+,
Թող նրա փառքը ամբողջ երկիրը լցնի+։
Ամեն և ամեն։
20 Վերջացան Հեսսեի+ որդու՝ Դավթի աղոթքները։