Նվագավարին։ Կորխի+ որդիների սաղմոսը։ Մասքիլ։
44 Ո՛վ Աստված, մեր ականջներով ենք լսել,
Մեր նախահայրերն են պատմել մեզ+
Այն գործերի մասին, որ դու արել ես նրանց օրերում +՝
Հին ժամանակներում+։
2 Դու քո ձեռքով քշեցիր մյուս ազգերին+
Եվ փոխարենը՝ նրա՛նց տնկեցիր+։
Դու պարտության մատնեցիր ազգություններին ու նրանց դուրս վռնդեցիր+։
3 Իրենց սրով չէր, որ նրանք տիրացան երկրին+,
Եվ ոչ էլ իրենց սեփական բազուկն էր, որ փրկություն բերեց+։
Այլ քո աջ ձեռքն էր, քո բազուկն+ ու քո երեսի լույսը,
Քանի որ նրանք հաճելի եղան քեզ համար+։
4 Դո՛ւ ես իմ Թագավորը, ո՜վ Աստված+։
Հրամայի՛ր, որ մեծ փրկություն լինի Հակոբի համար+։
5 Քո օգնությամբ մենք հետ կշպրտենք մեր հակառակորդներին+,
Քո անունով մենք ոտնակոխ կանենք մեզ վրա հարձակվողներին+.
6 Որովհետև իմ աղեղի վրա չէր, որ հույսս դրել էի+,
Եվ իմ սուրը չէր, որ ինձ փրկեց+։
7 Այլ դո՛ւ փրկեցիր մեզ մեր ոսոխներից+
Եվ մեզ ատողներին ամոթահար արեցիր+։
8 Աստծուն պիտի գովաբանենք օրնիբուն+,
Հավիտյան քո անունը պիտի գովերգենք+։ (Սելա)
9 Բայց դու մերժում ես մեզ ու նվաստացնում+
Եվ դուրս չես գալիս մեր զորքերի հետ+։
10 Մեզ նահանջել ես տալիս մեր ոսոխների առջևից+,
Եվ մեզ ատողները կողոպտում են մեզ իրենց համար+։
11 Մեզ ոչխարների պես որպես կերակուր ես տալիս+
Եվ ցրում ես ազգերի մեջ+։
12 Քո ժողովրդին վաճառում ես չնչին գնով+
Եվ այդ գնով հարստություն ձեռք չես բերում։
13 Մեր հարևանների առաջ դու մեզ նախատինքի առարկա ես դարձնում+,
Ծաղր ու ծանակ՝ բոլոր մեր շուրջը եղողների համար+։
14 Դու մեզ առակ ես դարձնում ազգերի մեջ+,
Գլուխ օրորելու պատճառ՝ ազգությունների մեջ+։
15 Ամբողջ օրը իմ նվաստացումն առջևս է,
Եվ ամոթը ծածկել է երեսս+
16 Նախատողի ու անարգողի ձայների պատճառով,
Թշնամու ու վրեժխնդրի պատճառով+։
17 Այս ամենը մեզ վրա եկավ, բայց մենք քեզ չենք մոռացել+
Եվ խաբեությամբ քո ուխտը+ չենք դավաճանել։
18 Մեր սրտերը չեն շրջվել հավատարմությունից+,
Ոչ էլ մեր քայլերն են շեղվել քո ճանապարհից+։
19 Դու փշրեցիր մեզ այնտեղ, որտեղ շնագայլերն են հավաքվում+,
Եվ թանձր ստվերով մեզ ծածկեցիր+։
20 Եթե մենք մոռացել ենք մեր Աստծու անունը,
Կամ եթե մեր ձեռքերը դեպի օտար աստծու ենք տարածում+,
21 Մի՞թե Աստված չի քննի այս բանը+,
Քանի որ նա գիտի սրտի գաղտնիքները+։
22 Բայց քեզ համար ամեն օր մեզ սպանում են,
Մորթվելու ոչխարներ են մեզ համարում+։
23 Արթնացի՛ր։ Ինչո՞ւ ես քնում, ո՛վ Եհովա+։
Զարթնի՛ր։ Մի՛ մերժիր մեզ հավիտյան+։
24 Ինչո՞ւ ես թաքցնում քո երեսը։
Ինչո՞ւ ես մոռանում մեր տառապանքն ու կրած հալածանքը+։
25 Մեր հոգիները մինչև հողն են խոնարհվել+,
Մեր փորը գետնին է կպել։
26 Վե՛ր կաց, օգնի՛ր մեզ+,
Փրկագնով ազատի՛ր մեզ հանուն քո սիրառատ բարության+։