Թվեր
4 Եհովան խոսեց Մովսեսի և Ահարոնի հետ՝ ասելով. 2 «Ղևիի որդիների միջից թող հաշվեն Կահաթի+ որդիներին՝ իրենց տոհմերով, իրենց հայրական տներով, 3 երեսունից+ հիսուն տարեկան+ բոլոր նրանց, ովքեր պիտանի են ծառայության համար+, որպեսզի հանդիպման վրանում աշխատանքներ կատարեն։
4 Սա է Կահաթի որդիների ծառայությունը հանդիպման վրանում+։ Այն անչափ սուրբ է։ 5 Երբ ճամբարը տեղափոխվելու լինի, Ահարոնն ու նրա որդիները պետք է գան, իջեցնեն բաժանման վարագույրը+ և դրանով ծածկեն վկայության տապանակը+։ 6 Դրա վրայից նրանք պետք է փոկի կաշվից+ պատրաստված ծածկոց գցեն, դրա վրա մի կապույտ կտոր սփռեն և հետո անցկացնեն ձողերը+։
7 Ընծայված հացերի սեղանի+ վրա նրանք պետք է կապույտ կտոր սփռեն ու դրա վրա դնեն ափսեները+, բաժակները, գավաթները+ և ըմպելիքի ընծայի կժերը։ Որպես մշտական ընծա մատուցվող հացը+ պետք է մնա սեղանի վրա։ 8 Այդ ամենի վրա նրանք պետք է որդան կարմրով+ ներկված կտոր սփռեն, սեղանը ծածկեն փոկի կաշվից+ պատրաստված ծածկոցով և հետո անցկացնեն ձողերը+։ 9 Ապա պետք է վերցնեն կապույտ կտոր և ծածկեն ճրագակալն+ ու դրա ճրագները+, այրուքը+ հանելու ունելիները, կրակամաններն+ ու յուղի բոլոր անոթները+, որոնցով նրանք կանոնավորաբար սպասարկում են ճրագակալը։ 10 Դա և դրա բոլոր պատկանելիքները նրանք պետք է դնեն փոկի կաշվից+ պատրաստված ծածկոցի մեջ և այդ ամենը դնեն պատգարակի վրա։ 11 Ոսկե սեղանի+ վրա նրանք պետք է կապույտ կտոր սփռեն, ծածկեն այն փոկի կաշվից+ պատրաստված ծածկոցով և հետո անցկացնեն ձողերը+։ 12 Նրանք պետք է վերցնեն ծառայության համար անհրաժեշտ բոլոր իրերը+, որոնցով կանոնավորաբար ծառայում են սուրբ վայրում։ Դրանք պետք է դնեն կապույտ կտորի մեջ, ծածկեն փոկի կաշվից+ պատրաստված ծածկոցով և դնեն պատգարակի վրա։
13 Նրանք զոհասեղանը+ պետք է մաքրեն ճարպոտ մոխրից ու վրան ծիրանիով ներկված բրդյա կտոր սփռեն։ 14 Ապա դրա վրա պետք է դնեն բոլոր իրերը, որոնցով դրա մոտ կանոնավորաբար ծառայություն են մատուցում՝ կրակամանները, եղանները, թիերը, գավաթները, այսինքն՝ զոհասեղանի բոլոր պատկանելիքները+, և վրայից փոկի կաշվից պատրաստված ծածկոց պետք է սփռեն, իսկ հետո անցկացնեն ձողերը+։
15 Երբ Ահարոնն ու նրա որդիները ավարտեն սուրբ վայրն+ ու դրա բոլոր պատկանելիքները+ ծածկելը, և ճամբարը ճանապարհ ընկնի, Կահաթի որդիները կգան, որ տանեն դրանք+, սակայն սուրբ վայրին նրանք չպետք է դիպչեն+, որ չմեռնեն։ Հանդիպման վրանի այս իրերը Կահաթի որդիների բեռն է+։
16 Ահարոն քահանայի որդի Եղիազարի վերահսկողության+ տակ են լուսակալի յուղը+, անուշահոտ խունկը+, մշտական հացի ընծան+ և օծման յուղը+։ Նա պետք է վերահսկի ամբողջ խորանը և այն ամենը, որ նրա մեջ է, այսինքն՝ սուրբ վայրն ու դրա պատկանելիքները»։
17 Եհովան շարունակեց խոսել Մովսեսի ու Ահարոնի հետ՝ ասելով. 18 «Թույլ չտաս, որ Կահաթյանների+ տոհմերի ցեղը վերանա ղևտացիների միջից։ 19 Որպեսզի կենդանի մնան և սուրբ վայրին մոտենալու պատճառով չմեռնեն, նրանց համար սա արա+. Ահարոնն ու նրա որդիները թող գան ու նրանցից ամեն մեկին նշանակեն իր ծառայությանը և ցույց տան, թե որն է իր բեռը։ 20 Նրանք չպետք է մոտենան, որ մի ակնթարթ անգամ տեսնեն սուրբ բաները, այլապես կմեռնեն»+։
21 Հետո Եհովան խոսեց Մովսեսի հետ՝ ասելով. 22 «Թող հաշվվեն Գերսոնի+ որդիները իրենց հայրական տներով և իրենց տոհմերով։ 23 Հաշվառման վերցրու երեսունից հիսուն տարեկան բոլոր նրանց+, ովքեր պիտանի են ծառայության համար, որպեսզի հանդիպման վրանում ծառայություն անեն։ 24 Սա է Գերսոնյանների տոհմերի ծառայությունը՝ նրանց աշխատանքն ու նրանց բեռը+։ 25 Նրանք պետք է տանեն խորանի պաստառները+, հանդիպման վրանը+, դրա ծածկոցը+, փոկի կաշվից պատրաստված ծածկոցը+, որը գցվում է դրա վերևում, հանդիպման վրանի մուտքի վարագույրը+, 26 գավիթի առագաստները+, խորանի և զոհասեղանի շուրջբոլորը գտնվող գավիթի մուտքի դարպասի վարագույրը+, նաև պարանները, ծառայության համար անհրաժեշտ բոլոր իրերը և այն ամենը, ինչով կանոնավորաբար կատարվում է աշխատանքը։ Նրանք այդպես պետք է ծառայեն։ 27 Ամբողջ աշխատանքը, որ Գերսոնյանների+ որդիները կատարում են, այն ամենը, ինչ կկրեն, և ողջ ծառայությունը, որ կկատարեն, կիրականացվի Ահարոնի ու նրա որդիների+ կարգադրությամբ։ Նրանց նշանակեք այն բոլոր բաների վրա, որոնք նրանք պարտավոր են կրել։ 28 Սա է Գերսոնյանների+ որդիների տոհմերի ծառայությունը հանդիպման վրանում, և այդ պարտադիր ծառայությունը նրանք պետք է կատարեն Ահարոն քահանայի որդի Իթամարի+ վերահսկողությամբ։
29 Հաշվառման վերցրու Մերարիի+ որդիներին նրանց տոհմերով ու նրանց հայրական տներով։ 30 Հաշվառման վերցրու երեսունից հիսուն տարեկան բոլոր նրանց, ովքեր պիտանի են ծառայության համար, որպեսզի կատարեն հանդիպման վրանի ծառայությունը+։ 31 Նրանց պարտականությունը, նրանց բեռը+, որը կրելու են հանդիպման վրանում իրենց ողջ ծառայությունը անելիս, սա է. խորանի շրջանակները+, ձողերը+, սյուները+, ակոսավոր պատվանդանները+, 32 գավիթի շուրջբոլորը եղող սյուները+, դրանց ակոսավոր պատվանդանները+, ցցերը+, պարանները, ինչպես նաև դրանց բոլոր պատկանելիքները, որոնք առնչվում են նրանց ծառայությանը։ Անուն առ անուն նրանց նշանակեք այդ իրերի վրա, որոնք նրանց հանձնարարված է կրել+։ 33 Սա է Մերարիի+ որդիների տոհմերի ծառայությունը՝ նրանց ամբողջ ծառայությունը հանդիպման վրանում Ահարոն քահանայի որդի Իթամարի վերահսկողությամբ»+։
34 Մովսեսը, Ահարոնն ու ժողովրդի տոհմապետները+ հաշվառման վերցրին Կահաթյանների+ որդիներին իրենց տոհմերով և իրենց հայրական տներով, 35 երեսունից+ հիսուն տարեկան+ բոլոր նրանց, ովքեր պիտանի էին ծառայության համար, որպեսզի հանդիպման վրանում ծառայություն անեն+։ 36 Իրենց տոհմերով հաշվառման վերցվածները երկու հազար յոթ հարյուր հիսուն հոգի էին+։ 37 Սրանք են Կահաթյանների տոհմերից հաշվառման վերցվածները+՝ հանդիպման վրանում ծառայություն անող բոլոր նրանք, ում Մովսեսն ու Ահարոնը հաշվառման վերցրին Եհովայի կարգադրությամբ, որը տրվել էր Մովսեսի միջոցով։
38 Գերսոնի+ որդիներից իրենց տոհմերով և իրենց հայրական տներով հաշվառման վերցվածները, 39 երեսունից հիսուն տարեկան բոլոր նրանք, ովքեր պիտանի էին ծառայության համար, որպեսզի հանդիպման վրանում ծառայություն անեն+, 40 ովքեր հաշվառման վերցվեցին իրենց տոհմերով և իրենց հայրական տներով, երկու հազար վեց հարյուր երեսուն հոգի էին+։ 41 Սրանք էին Գերսոնի որդիների տոհմերից հաշվառման վերցվածները՝ հանդիպման վրանում ծառայություն անող բոլոր նրանք, ում Մովսեսն ու Ահարոնը Եհովայի կարգադրությամբ հաշվառման վերցրին+։
42 Իսկ Մերարիի որդիների տոհմերից իրենց տոհմերով և իրենց հայրական տներով հաշվառման վերցվածները, 43 երեսունից հիսուն տարեկան բոլոր նրանք, ովքեր պիտանի էին ծառայության համար, որպեսզի հանդիպման վրանում ծառայություն անեն+, 44 ովքեր հաշվառման վերցվեցին իրենց տոհմերով, երեք հազար երկու հարյուր հոգի էին+։ 45 Սրանք էին Մերարիի որդիների տոհմերից հաշվառման վերցվածները, ում Մովսեսն ու Ահարոնը հաշվառման վերցրին Եհովայի կարգադրությամբ, որը տրվել էր Մովսեսի միջոցով+։
46 Բոլոր հաշվառման վերցվածները, ում Մովսեսը, Ահարոնն ու Իսրայելի տոհմապետները հաշվառել էին որպես ղևտացիներ իրենց տոհմերով և իրենց հայրական տներով, 47 երեսունից հիսուն տարեկան+ բոլոր նրանք, ովքեր հանդիպման վրանում պիտանի էին ծանր աշխատանք կատարելու և բեռներ կրելու+, 48 հաշվառման վերցվածները ութ հազար հինգ հարյուր ութսուն հոգի էին+։ 49 Եհովայի կարգադրությամբ նրանք հաշվառման վերցվեցին Մովսեսի կողմից՝ յուրաքանչյուրն իր ծառայության ու բեռի համեմատ։ Ինչպես որ Եհովան Մովսեսին պատվիրել էր, նրանք հաշվառման վերցվեցին+։