Նվագավարին։ Նեհիլոթ։ Դավթի երգը։
5 Ակա՛նջ դիր իմ խոսքերին+, ո՛վ Եհովա,
Հասկացի՛ր իմ հառաչանքները։
2 Ո՛ւշ դարձրու օգնության իմ աղաղակի ձայնին+,
Ո՛վ իմ Թագավոր+ և իմ Աստված, որովհետև քեզ եմ աղոթում+։
3 Ո՛վ Եհովա, առավոտյան դու կլսես իմ ձայնը+,
Առավոտյան ես կդիմեմ քեզ ու կսպասեմ+։
4 Որովհետև դու անօրենությանը հավանություն տվող Աստված չես+,
Չարը երբեք չի բնակվի քեզ մոտ+։
5 Պարծենկոտները չպիտի կանգնեն քո աչքերի առաջ+։
Դու ատում ես բոլոր չարիք գործողներին+,
6 Դու կկործանես սուտ խոսողներին+։
Արյուն թափող+ և խաբեբա+ մարդը զզվելի է Եհովային։
7 Իսկ ես քո մեծ սիրառատ բարության+ շնորհիվ
Քո տունը+ կմտնեմ,
Եվ քո հանդեպ երկյուղով լցված՝ դեպի քո սուրբ տաճարը կդառնամ ու կխոնարհվեմ+։
8 Ո՛վ Եհովա, առաջնորդի՛ր ինձ քո արդարության մեջ+՝ պահելով ինձ իմ թշնամիներից+,
Քո ճանապարհը հարթի՛ր իմ առջև+։
9 Որովհետև նրանց բերանում վստահության արժանի ոչինչ չկա+,
Նրանց ներսը լիքն է աղետներով+,
Նրանց կոկորդը բաց գերեզման է+,
Շողոքորթ լեզվով են նրանք խոսում+։
10 Աստված նրանց հանցավոր կճանաչի+,
Նրանք կընկնեն իրենց իսկ ծրագրերի պատճառով+։
Իրենց օրինազանցությունների շատության համար թող որ նրանք ցրիվ գան+,
Որովհետև ապստամբեցին քո դեմ+։
11 Բայց բոլոր քեզ մոտ ապաստան գտնողները կուրախանան+,
Հավիտյան կցնծան ուրախությունից+։
Դու կպաշտպանես նրանց,
Եվ քո անունը սիրողները կհրճվեն քեզանով+։
12 Որովհետև դու կօրհնես արդարին+, ո՛վ Եհովա,
Քո հավանությամբ դու կպատես նրանց+, ինչպես մեծ վահանով+։