Մասքիլ։ Ասափի+ սաղմոսը։
78 Ակա՛նջ դիր, ո՛վ իմ ժողովուրդ, իմ օրենքին+,
Խոնարհեցրո՛ւ ականջդ իմ բերանի խոսքերին+։
2 Առակներով կբացեմ բերանս+,
Կբխեցնեմ հին ժամանակների հանելուկները+,
3 Որոնք լսել ենք և գիտենք+,
Եվ որոնք մեր հայրերը պատմել են մեզ+,
4 Որոնք մենք չենք թաքցնում նրանց որդիներից+,
Գալիք սերնդին պատմում ենք+
Եհովայի գործերը, որ գովաբանության են արժանի, և նրա զորությունն+
Ու այն զարմանահրաշ բաները, որ նա արել է+։
5 Նա վկայություն հաստատեց Հակոբի մեջ+
Եվ օրենք դրեց Իսրայելի մեջ+,
Բաներ, որոնք նա պատվիրեց մեր նախահայրերին+,
Որ իմացնեն իրենց որդիներին+,
6 Որպեսզի եկող սերունդը՝ այն որդիները, որ պիտի ծնվեն, իմանան դրանք+,
Որ նրանք էլ վեր կենան ու իրենց որդիներին պատմեն+,
7 Որպեսզի ապավինեն Աստծուն+
Եվ չմոռանան Աստծու գործերը+, այլ պահեն նրա պատվիրանները+,
8 Որպեսզի իրենց նախահայրերի պես+
Կամակոր ու ապստամբ+ սերունդ չդառնան,
Սերունդ, որը չպատրաստեց իր սիրտը+,
Եվ որի ոգին հավատարիմ չէր Աստծուն+։
9 Եփրեմի որդիները, որ թեև զինված աղեղնավորներ էին+,
Նահանջեցին կռվի օրը+։
10 Նրանք չպահեցին Աստծու ուխտը+
Եվ մերժեցին նրա օրենքի համեմատ քայլել+։
11 Նաև սկսեցին մոռանալ նրա արածները+
Եվ այն զարմանահրաշ գործերը, որ նա իրենց տեսնել տվեց+։
12 Նրանց հայրերի առաջ նա զարմանահրաշ գործեր արեց+
Եգիպտոսում+՝ Տայանիսի+ դաշտում։
13 Նա բաժանեց ծովը և նրանց անց կացրեց+,
Ջրերը պատնեշի պես կանգնեցրեց+։
14 Առաջնորդեց նրանց. ցերեկը՝ ամպով+,
Իսկ ողջ գիշերը՝ կրակի լույսով+։
15 Անապատում ժայռեր ճեղքեց+,
Որ առատությամբ խմեցնի նրանց, ինչպես ջրերի անդունդներից+։
16 Ժայռից աղբյուրներ բխեցրեց+
Եվ ջրեր վայր բերեց գետերի պես+։
17 Բայց նրանք շարունակեցին ավելի շատ մեղք գործել նրա դեմ+՝
Բարձրյալի դեմ ապստամբելով անջուր վայրում+։
18 Նրանք փորձեցին Աստծուն իրենց սրտերում+՝
Ուտելիք խնդրելով իրենց հոգու համար+,
19 Ուստի սկսեցին Աստծու դեմ խոսել+։
Նրանք ասացին. «Արդյոք Աստված կարո՞ղ է անապատում սեղան գցել»+։
20 Ահա նա զարկեց ժայռին+,
Որ ջրեր բխեն և վտակներ հոսեն+։
«Արդյոք կարո՞ղ է նաև հաց տալ+
Կամ կերակուրով ապահովել իր ժողովրդին»+։
21 Երբ Եհովան լսեց այս, ցասումով լցվեց+.
Կրակ բոցավառվեց Հակոբի դեմ+,
Եվ բարկություն բորբոքվեց Իսրայելի դեմ+,
22 Որովհետև նրանք չհավատացին Աստծուն+
Եվ չվստահեցին նրա ուղարկած փրկությանը+։
23 Նա վերևում հրաման տվեց ամպամած երկնքին
Եվ երկնքի դռները բաց արեց+։
24 Որպես կերակուր մանանա տեղացրեց նրանց վրա+
Ու երկնքի ցորենը նրանց տվեց+։
25 Մարդիկ կերան զորավորների հացը+.
Նա պաշար ուղարկեց նրանց կշտանալու չափ+։
26 Արևելյան քամի հանեց երկնքում+
Եվ հարավային քամի բերեց իր զորությամբ+։
27 Փոշու պես կերակուր բերեց նրանց վրա+
Եվ ծովի ավազի պես՝ թռչուններ+,
28 Որոնց գցեց իր ճամբարի մեջ+՝
Իր վրանների+ շուրջբոլորը։
29 Նրանք կերան ու լիովին կշտացան+,
Իրենց ուզածը նա տվեց նրանց+։
30 Սակայն նրանք չզսպեցին իրենց ցանկությունը.
Ուտելիքը դեռ իրենց բերանում էր+,
31 Երբ Աստծու բարկությունը բորբոքվեց նրանց դեմ+։
Նա սպանեց նրանց ուժեղներին+
Եվ գետին զարկեց Իսրայելի երիտասարդներին։
32 Չնայած այս ամենին՝ նրանք շարունակեցին մեղք գործել+
Եվ հավատ չընծայեցին նրա զարմանահրաշ գործերին+։
33 Այդ պատճառով էլ նա վերջ դրեց նրանց օրերին, ինչպես որ շունչն են փչում+,
Եվ ահուսարսափով՝ նրանց տարիներին։
34 Ամեն անգամ, երբ նա սպանում էր նրանց, դեպի իրեն էին դառնում+,
Վերադառնում էին և Աստծուն փնտրում+։
35 Նրանք հիշում էին, որ Աստված իրենց Վեմն էր+,
Եվ որ Բարձրյալ Աստվածը իրենց Վրիժառուն էր+։
36 Նրանք փորձում էին խաբել նրան իրենց շուրթերով+
Եվ ստել նրան իրենց լեզվով+։
37 Նրանց սիրտը հաստատուն չէր նրա հետ+,
Եվ նրանք հավատարիմ չէին նրա ուխտի մեջ+։
38 Բայց նա ողորմած էր+. ներում էր անօրենությունը+ և չէր կործանում նրանց+։
Շատ անգամներ զսպում էր իր բարկությունը+
Եվ չէր բորբոքում իր ողջ զայրույթը։
39 Հիշում էր, որ նրանք մարմին են+,
Որ ոգին գնում է ու հետ չի դառնում+։
40 Քանի՜-քանի՜ անգամ ապստամբեցին նրա դեմ անապատում+,
Վշտացրին նրան անջուր վայրում+։
41 Կրկին ու կրկին փորձեցին Աստծուն+
Եվ ցավ պատճառեցին Իսրայելի Սրբին+։
42 Չհիշեցին նրա ձեռքը+,
Չհիշեցին այն օրը, երբ իրենց փրկագնեց ոսոխից+,
43 Թե ինչպես իր նշանները ցույց տվեց Եգիպտոսում+
Եվ իր հրաշքները՝ Տայանիսի դաշտում+,
44 Թե ինչպես Նեղոսի ջրանցքները արյան փոխեց+,
Այնպես որ նրանք չկարողանան խմել իրենց աղբյուրներից+։
45 Խայթող ճանճեր ուղարկեց նրանց վրա, որ խայթոցներով չարչարեն+,
Եվ գորտեր, որ կործանեն նրանց+։
46 Նրանց բերքը տվեց խավարասերներին,
Եվ վաստակը՝ մորեխներին+։
47 Կարկուտով+ ոչնչացրեց նրանց որթատունկերը
Եվ կարկուտի քարերով՝ ժանտաթզենիները+։
48 Նրանց բեռնակիր կենդանիներին մատնեց կարկուտին+,
Իսկ անասուններին՝ ժանտախտին։
49 Նրանց վրա իր սաստիկ բարկությունն ուղարկեց+,
Ցասում, մեղադրանքներ և նեղություն+,
Աղետ բերող հրեշտակների զորքեր+։
50 Նա ճանապարհ պատրաստեց իր բարկության համար+։
Նրանց հոգիները չպահեց մահից
Եվ նրանց կյանքը մատնեց համաճարակին+։
51 Նա հարվածեց Եգիպտոսի բոլոր առաջնեկներին+՝
Նրանց որդեծնության զորության սկզբին՝ Քամի+ վրաններում։
52 Ապա իր ժողովրդին հանեց ինչպես ոչխարների+
Եվ հոտի նման առաջնորդեց անապատում+։
53 Ապահով առաջնորդեց նրանց, և նրանք վախի մեջ չընկան+.
Եվ ծովը ծածկեց նրանց թշնամիներին+։
54 Նա իր սուրբ վայրը բերեց նրանց+,
Այս լեռնային շրջանը, որը նրա աջ ձեռքից էին ստացել+։
55 Նրանց պատճառով նա ազգերին դուրս քշեց+,
Չափման լարով նրանց ժառանգություն բաժանեց+
Եվ Իսրայելի ցեղերին իրենց տներում բնակեցրեց+։
56 Բայց նրանք սկսեցին փորձել Բարձրյալ Աստծուն և ապստամբել նրա դեմ+
Ու նրա հիշեցումները չպահեցին+։
57 Հետ դարձան ու իրենց հայրերի պես դավաճանություն գործեցին+,
Հետ դարձան լարն արձակած աղեղի պես+։
58 Վիրավորեցին նրան իրենց բարձր տեղերով+
Եվ իրենց քանդակված կուռքերով նրա խանդը շարժեցին+։
59 Աստված լսեց+ ու ցասումով լցվեց+
Եվ խիստ արհամարհեց Իսրայելին+։
60 Նա լքեց Սելովի խորանը+,
Այն վրանը, որտեղ ապրում էր մարդկանց մեջ+։
61 Իր զորությունը գերության տվեց+
Եվ իր փառահեղությունը՝ ոսոխի ձեռքը+։
62 Իր ժողովրդին նա սրի մատնեց+
Եվ խիստ բարկացավ իր ժառանգության վրա+։
63 Նրա երիտասարդներին կրակը լափեց,
Եվ նրա կույսերի համար ամուսնության երգ չերգեցին+։
64 Նրա քահանաները սրով ընկան+,
Եվ նրանց այրիները չողբացին+։
65 Այդ ժամանակ Եհովան արթնացավ, ասես քնից+,
Ինչպես զորավոր մեկը, որ սթափվում է գինուց+։
66 Նա թիկունքից հարվածեց իր թշնամիներին+,
Հավիտենական նախատինք տվեց նրանց+։
67 Մերժեց Հովսեփի վրանը+
Եվ Եփրեմի ցեղին չընտրեց+,
68 Այլ Հուդայի ցեղն ընտրեց+՝
Սիոն լեռը, որին նա սիրեց+։
69 Կառուցեց իր սրբարանը, ինչպես բարձունքները+,
Ինչպես երկիրը, որը հաստատեց հավիտյան+։
70 Իր Դավիթ ծառային ընտրեց+,
Նրան հոտերի փարախներից վերցրեց+։
71 Ծիծ տվող ոչխարների+ մոտից
Նա բերեց նրան, որ հովիվ լինի Հակոբի՝ իր ժողովրդի վրա+,
Եվ Իսրայելի՝ իր ժառանգության վրա+։
72 Եվ նա իր սրտի անարատությամբ սկսեց հովվել+
Ու իր հմուտ ձեռքերով առաջնորդել նրանց+։