Երեմիա
13 Եհովան ինձ այսպես ասաց. «Գնա, քեզ համար մի կտավե գոտի գնիր ու մեջքիդ կապիր, բայց ջրի մեջ չթրջես»։ 2 Ուստի Եհովայի խոսքի համաձայն՝ գոտին գնեցի ու մեջքիս կապեցի։ 3 Եհովայի խոսքը երկրորդ անգամ եղավ ինձ. 4 «Վերցրու քո գնած գոտին, որ մեջքիդ է կապված, վեր կաց գնա Եփրատի+ մոտ և այնտեղ՝ ժայռի խոռոչում, թաքցրու»։ 5 Եվ ես գնացի ու այն թաքցրի Եփրատի մոտ, ինչպես որ Եհովան ինձ պատվիրել էր։
6 Շատ օրեր անցնելուց հետո Եհովան ասաց ինձ. «Վեր կաց գնա Եփրատի մոտ և վերցրու այն գոտին, որ պատվիրել էի քեզ այնտեղ թաքցնել»։ 7 Ես էլ գնացի Եփրատի մոտ, փորեցի և գոտին հանեցի այն տեղից, որտեղ թաքցրել էի։ Եվ ահա գոտին փտել էր ու ոչ մի բանի պիտանի չէր։
8 Եհովայի խոսքը ինձ եղավ. 9 «Այսպես է ասում Եհովան. «Այսպես պիտի փտեցնեմ Հուդայի հպարտությունը+ և Երուսաղեմի սահման չունեցող հպարտությունը։ 10 Այս չար ժողովուրդը, որը չի ուզում հնազանդվել իմ խոսքերին+, որը իր սրտի կամակորությամբ է քայլում+ և օտար աստվածների հետևից է գնում նրանց ծառայություն անելու և նրանց առաջ խոնարհվելու համար+, այդ գոտու պես պիտի լինի, որը ոչ մի բանի պիտանի չէ»։ 11 «Ինչպես որ գոտին է պինդ գրկում մեջքը, այնպես էլ ես էի ինձ մոտեցրել Իսրայելի ողջ տունը և Հուդայի ողջ տունը+,– ասում է Եհովան,– որպեսզի ինձ համար ժողովուրդ լինեն+, նաև փառք+, գովաբանություն ու գեղեցիկ մի բան, բայց նրանք չհնազանդվեցին»+։
12 Նրանց այս խոսքը կասես. «Այսպես է ասում Եհովան՝ Իսրայելի Աստվածը. «Ամեն մեծ սափոր գինիով պիտի լցվի»»+։ Նրանք, անշուշտ, կասեն քեզ. «Մի՞թե մենք չգիտենք, որ ամեն մեծ սափոր գինով պիտի լցվի»։ 13 Իսկ դու կասես նրանց. «Այսպես է ասում Եհովան. «Այս երկրի բոլոր բնակիչներին, Դավթի փոխարեն նրա գահին նստած թագավորներին+, քահանաներին ու մարգարեներին, Երուսաղեմի բոլոր բնակիչներին գինի պիտի խմեցնեմ մինչև նրանց հարբելը+։ 14 Իրար զարկելով՝ ես կոտրելու եմ նրանց, հայրերին ու որդիներին միասին+,– ասում է Եհովան։– Չեմ կարեկցելու և չեմ խղճալու, առանց ողորմելու՝ նրանց բնաջինջ եմ անելու»»+։
15 Լսեցեք ու ականջ դրեք։ Ամբարտավան մի՛ եղեք+, որովհետև Եհովան է խոսում+։ 16 Ձեր Աստված Եհովային փառք տվեք+, քանի դեռ նա խավար չի բերել+, և քանի դեռ ձեր ոտքերը մթնշաղին չեն սայթաքել լեռների վրա+։ Դուք լույսի կսպասեք+, բայց նա լույսը մութ ստվեր կդարձնի+, թանձր խավարի կվերածի+։ 17 Եթե չլսեք+, հոգիս ծածուկ լաց կլինի ձեր հպարտության պատճառով և արտասուք կթափի։ Աչքերիցս արցունքներ կհոսեն+, որովհետև Եհովայի հոտը+ գերի պիտի տարվի։
18 Թագավորին ու մայր թագուհուն ասա+. «Ցածր տեղ նստեք+, որովհետև ձեր գլուխներից իջնելու է ձեր փառքի թագը»+։ 19 Հարավի քաղաքները կողպված են, և դրանք բացող չկա։ Ամբողջ Հուդան գերեվարվել է, նրանց բոլորին գերի են տարել+։
20 Բարձրացրու աչքերդ և հյուսիսի կողմից եկողներին նայիր+։ Ո՞ւր է այն հոտը՝ քո գեղեցիկ հոտը, որ տրվեց քեզ+։ 21 Ի՞նչ պիտի ասես, երբ քեզ ուշադրություն դարձնեն նրանք+, որոնց դու սովորեցրել ես, և որոնք հենց սկզբից քո մտերիմ ընկերներն են եղել+։ Մի՞թե երկունքի ցավերը քեզ չեն բռնելու, ինչպես ծննդաբերող կնոջն են բռնում+։ 22 Եվ երբ ասես քո սրտում+՝ «այս ամենն ինչո՞ւ ինձ պատահեց»+, իմացիր, որ քո անօրենությունների շատության պատճառով են քեզ ծածկող քղանցքներդ բացել+, գարշապարներդ չեն խնայել։
23 Կարո՞ղ է արդյոք քուշեցին*+ իր մորթը փոխել, կամ ընձառյուծը՝ իր մորթի բծերը+։ Այդ դեպքում դուք էլ կկարողանայիք բարին գործել, դուք, որ վարժված եք չարն անելու+։ 24 Ես ցրիվ կտամ նրանց+ անապատի քամուց քշված ծղոտի պես+։ 25 Սա է քո վիճակը, իմ կողմից քո բաժինը+,– ասում է Եհովան,– քանի որ ինձ մոռացար+ և ստության ապավինեցիր+։ 26 Ես էլ քղանցքներդ քո երեսի վրա կբարձրացնեմ, և քո անպատվությունը կերևա+, 27 քո շնություններն+ ու խրխնջոցը+, մարմնավաճառի քո անառակ վարքը։ Բլուրների վրա և դաշտում քո արած պղծությունները տեսա+։ Վա՜յ քեզ, Երուսաղե՛մ, դու չես մաքրվում+։ Մինչև ե՞րբ պիտի անմաքուր մնաս»+։