146 Գովաբանե՛ք Յահին+,
Գովաբանի՛ր Եհովային, ո՛վ իմ հոգի+։
2 Պիտի գովաբանեմ Եհովային իմ ողջ կյանքի ընթացքում+։
Պիտի սաղմոս երգեմ իմ Աստծուն, քանի դեռ կամ+։
3 Մի՛ ապավինեք իշխանավորներին+,
Մարդու որդուն, որի մոտ փրկություն չկա+։
4 Նրա ոգին դուրս է գալիս+, և նա դեպի իր հողն է դառնում+.
Նույն օրը կորչում են նրա մտքերը+։
5 Երջանիկ է նա, որի օգնականը Հակոբի Աստվածն է+,
Որի հույսը Եհովան է՝ իր Աստվածը+,
6 Ով Ստեղծիչն է երկնքի ու երկրի+,
Ծովի և այն ամենի, որ կա նրանցում+,
Ով հավիտյան պահպանում է իր ճշմարտությունը+,
7 Ով արդարադատություն է գործադրում խաբվածների համար+,
Ով հաց է տալիս քաղցածներին+։
Եհովան ազատում է կապանքների մեջ եղողներին+։
8 Եհովան բացում է կույրերի աչքերը+,
Եհովան վեր է բարձրացնում կռացածներին+,
Եհովան սիրում է արդարներին+։
9 Եհովան պաշտպանում է պանդուխտներին+,
Նեցուկ է կանգնում որբին ու այրուն+,
Բայց ամբարիշտների ճանապարհը+ ծռում է+։
10 Եհովան պիտի թագավորի հավիտյան+,
Քո Աստվածը, ո՜վ Սիոն, սերնդից սերունդ+։
Գովաբանե՛ք Յահին+։