Գաղատացիներ
6 Եղբայրնե՛ր, նույնիսկ եթե ինչ-որ մեկը սխալ քայլ անի+ նախքան դա գիտակցելը, դուք, որ հոգևոր+ որակներ ունեք, փորձեք այդպիսի մարդուն ուղղել մեղմության ոգով+՝ յուրաքանչյուրդ զգուշանալով ձեր անձերի համար+, որ չլինի թե դուք էլ փորձվեք+։ 2 Շարունակեք կրել միմյանց ծանրությունները+ և այդպիսով կատարեք Քրիստոսի օրենքը+։ 3 Եթե որևէ մեկը կարծում է, թե իրենից ինչ-որ բան է ներկայացնում, մինչդեռ ոչինչ է+, ինքն իրեն է խաբում։ 4 Բայց ամեն մեկը թող իր գործը կշռի+, և այդ ժամանակ ուրախանալու պատճառ կունենա իր անձի համար՝ առանց իրեն ուրիշի հետ համեմատելու+։ 5 Յուրաքանչյուր մարդ իր բեռն է կրելու+։
6 Նա, ում ուսուցանվում*+ է խոսքը, թող ամեն բարիքից բաժին հանի+ իրեն ուսուցանողին+։
7 Մի՛ մոլորվեք+։ Աստծուն հնարավոր չէ խաբել+։ Մարդ ինչ որ ցանի, այն էլ կհնձի+։ 8 Իր մարմնի համար ցանողը մարմնից ապականություն կհնձի+, իսկ ոգու համար ցանողը+ ոգուց հավիտենական կյանք կհնձի+։ 9 Ուրեմն չհոգնենք բարին անելուց+, որովհետև եթե չթուլանանք, ճիշտ ժամանակին կհնձենք+։ 10 Ուստի քանի դեռ ժամանակը բարենպաստ է մեզ համար+, եկեք բարին անենք բոլորի հանդեպ, հատկապես նրանց հանդեպ, ովքեր հարազատ են մեզ հավատի մեջ+։
11 Տեսեք, թե ինչ մեծ տառերով գրեցի ձեզ իմ ձեռքով+։
12 Բոլոր նրանք, ովքեր փորձում են ստիպել ձեզ թլփատվել+, ցանկանում են ըստ մարմնի հաճելի երևալ ուրիշներին, միայն թե իրենք չհալածվեն Հիսուս Քրիստոսի տանջանքի ցցի համար+։ 13 Նույնիսկ նրանք, ովքեր թլփատվում են, չեն պահում Օրենքը+, այլ ուզում են, որ դուք թլփատվեք, որպեսզի ձեր մարմնով պարծենալու պատճառ ունենան։ 14 Թող հանկարծ չլինի այնպես, որ մեր Տեր Հիսուս Քրիստոսի տանջանքի ցցից+ բացի, ուրիշ բանով պարծենամ։ Նրա միջոցով աշխարհը ցցին է գամված ինձ համար+, իսկ ես՝ աշխարհի։ 15 Ո՛չ թլփատությունն է կարևոր, ո՛չ էլ անթլփատությունը+, այլ կարևորը նոր ստեղծագործություն+ լինելն է։ 16 Թող խաղաղություն և ողորմություն լինի Աստծու Իսրայելին՝ բոլոր նրանց, ովքեր վարվում են այս կանոնի համաձայն+։
17 Այսուհետև թող ոչ ոք չանհանգստացնի ինձ, որովհետև ես իմ մարմնի վրա կրում եմ Հիսուսի ծառան+ լինելու դրոշմները*+։
18 Եղբայրնե՛ր, թող որ մեր Տեր Հիսուս Քրիստոսի անզուգական բարությունը ձեզ հետ լինի ձեր ցուցաբերած ոգու համար+։ Ամեն։