Եբրայեցիներ
5 Մարդկանց միջից ընտրված յուրաքանչյուր քահանայապետ մարդկանց համար է նշանակվում Աստծուն մատուցվող ծառայություն կատարելու համար+, որպեսզի ընծաներ և զոհեր մատուցի մեղքերի համար+։ 2 Նա կարող է կարեկցանքով վերաբերվել գիտելիքներից զուրկ և սխալներ գործող մարդկանց, քանի որ ինքը նույնպես թուլություններ ունի+, 3 և այդ պատճառով նա պարտավոր է մեղքերի համար զոհեր մատուցել ինչպես ժողովրդի, այնպես էլ իր համար+։
4 Բացի այդ, մարդ ինքն իրենով չի ստանձնում այս պատվավոր դիրքը+, այլ միայն եթե Աստծու կողմից է կանչվում+, ինչպես որ Ահարոնը+ կանչվեց։ 5 Այդպես էլ Քրիստոսը ինքն իրեն չփառավորեց+՝ դառնալով քահանայապետ+, այլ փառավորվեց+ նրա կողմից, ով նրա մասին ասաց. «Դու իմ որդին ես, ես այսօր քո հայրը դարձա»+։ 6 Ինչպես որ մեկ ուրիշ տեղում էլ է ասում. «Դու հավիտենական քահանա ես՝ Մելքիսեդեկի կարգի պես»+։
7 Երբ Քրիստոսը երկրի վրա էր*, սաստիկ+ աղաղակներով ու արցունքներով աղաչանքներ և խնդրանքներ մատուցեց+ Նրան, ով կարող էր փրկել իրեն մահից. և նրա աստվածավախության+ համար Աստված լսեց նրան։ 8 Ու թեև Որդի էր, սակայն իր կրած չարչարանքներից հնազանդություն սովորեց+ 9 և երբ կատարյալ դարձավ+, պատասխանատու եղավ բոլոր իրեն հնազանդվողների+ հավիտենական փրկության համար+, 10 որովհետև Աստված նրան քահանայապետ անվանեց՝ Մելքիսեդեկի կարգի պես+։
11 Նրա վերաբերյալ մենք շատ բան ունենք ասելու, և դրանք դժվար է բացատրել, քանի որ ձեր լսողությունը թուլացել է+։ 12 Հաշվի առնելով ժամանակը՝ դուք պետք է ուսուցիչներ լինեիք+, սակայն դարձյալ կարիք ունեք, որ ինչ-որ մեկը ձեզ սկզբից սովորեցնի Աստծու սրբազան պատգամների+ տարրական բաները. դուք նման եք նրանց, ովքեր կաթի կարիք ունեն, և ոչ թե պինդ կերակուրի+։ 13 Ամեն ոք, ով կաթնակեր է, ծանոթ չէ արդարության խոսքին, քանի որ մանուկ է+։ 14 Բայց պինդ կերակուրը հասուն մարդկանց համար է, նրանց, ովքեր իրենց ըմբռնողականությունը+ գործադրելով՝ այն մարզել են ճիշտն ու սխալը զանազանելու համար+։