Նվագավարին։ Իդիթուն։ Դավթի երգը։
62 Արդարև, իմ հոգին լռությամբ Աստծուն է սպասում+։
Նրանից է իմ փրկությունը+։
2 Արդարև, նա է իմ ժայռը և իմ փրկությունը, իմ ապահով բարձունքը+։
Ես չեմ սասանվի այն աստիճան, որ ընկնեմ+։
3 Մինչև ե՞րբ եք հարձակվելու մարդու վրա՝ փորձելով սպանել նրան+։
Դուք բոլորդ նման եք թեքված պատի՝ քարե պարսպի, որն ուր որ է փուլ է գալու+։
4 Մարդուն այնպիսի խորհուրդ են տալիս, որ զրկեն նրան իր պատվից+։
Նրանք հաճույք են ստանում ստից+.
Բերանով օրհնում են, բայց իրենց սրտում անիծում+։ (Սելա)
5 Լռությամբ սպասի՛ր Աստծուն, ո՛վ իմ հոգի+,
Քանի որ նա՛ է իմ հույսի+ աղբյուրը։
6 Արդարև, նա՛ է իմ ժայռը և իմ փրկությունը, իմ ապահով բարձունքը+։
Ես չեմ սասանվի+։
7 Աստծուց է կախված իմ փրկությունն ու իմ փառքը+։
Իմ ամուր ժայռը, իմ ապաստանը Աստծու մոտ է+։
8 Ամեն ժամանակ նրա՛ն ապավինեք, ո՛վ մարդիկ+։
Նրա առաջ դատարկեք ձեր սիրտը+։
Աստված է մեր ապաստանը+։ (Սելա)
9 Արդարև, մարդու որդիները լոկ շունչ են+,
Մարդկանց որդիները ստություն են+։
Երբ կշեռքի վրա դրվեն, բոլորը միասին օդից էլ թեթև են+։
10 Մի՛ ապավինեք խաբեությանը+,
Զուր տեղը հույս մի՛ դրեք կողոպուտի վրա+։
Եթե ունեցվածքը շատանա, ձեր սիրտը մի՛ դրեք դրա վրա+։
11 Մեկ անգամ խոսեց Աստված, երկու անգամ ես սա լսեցի+,
Որ զորությունը Աստծուն է պատկանում+։
12 Քոնն է նաև սիրառատ բարությունը, ո՛վ Եհովա+,
Որովհետև յուրաքանչյուրին իր գործի համեմատ ես հատուցում+։