Հռոմեացիներ
2 Ուստի դու, ո՛վ մարդ+, ով էլ որ լինես, եթե դատում ես+, արդարացում չունես, քանի որ այն բանում, ինչում որ դատում ես ուրիշին, ինքդ քեզ ես դատապարտում, որովհետև դու, որ դատում ես+, ինքդ էլ նույն բաներն ես անում+։ 2 Սակայն մենք գիտենք, որ Աստծու դատաստանը, որը ներդաշնակ է ճշմարտությանը+, ուղղված է նրանց դեմ, ովքեր այդպիսի բաներ են անում։
3 Բայց դու, ո՛վ մարդ+, որ դատում ես այսպիսի բաներ անողներին, և ինքդ ես դրանք անում, մի՞թե կարծում ես, թե կխուսափես Աստծու դատաստանից+։ 4 Կամ մի՞թե արհամարհում ես նրա բարության+, համբերության+ ու համբերատարության+ հարստությունը՝ չիմանալով, որ Աստծու բարությունը քեզ զղջման է առաջնորդում+։ 5 Բայց քո կարծրությամբ+ և չզղջացող սրտով+ դու ցասում ես դիզում քեզ վրա+՝ Աստծու ցասման+ և արդար դատաստանի+ հայտնվելու օրվա համար+։ 6 Եվ նա կհատուցի ամեն մեկին՝ ըստ իր գործերի+. 7 հավիտենական կյանք՝ նրանց, ովքեր փառք, պատիվ և անապականություն+ են փնտրում՝ բարի գործերի մեջ տոկալով, 8 իսկ նրանց, ովքեր կռվասեր են+ և չեն հնազանդվում ճշմարտությանը+, այլ հնազանդվում են անարդարությանը՝ ցասում և բարկություն+, 9 նեղություն և վիշտ՝ յուրաքանչյուր անհատի հոգուն, ով չար գործեր է անում՝ նախ՝ հրեային+, ապա՝ հույնին+։ 10 Սակայն նա փառք, պատիվ և խաղաղություն կհատուցի ամեն մեկին, ով բարի գործեր է անում+՝ նախ՝ հրեային+, ապա՝ հույնին+, 11 որովհետև Աստված կողմնապահություն չի անում+։
12 Օրինակ՝ բոլոր նրանք, ովքեր մեղք են գործել առանց օրենքի, առանց օրենքի էլ կկործանվեն+, բայց բոլոր նրանք, ովքեր օրենքի տակ են մեղք գործել+, օրենքով էլ կդատվեն+, 13 որովհետև ոչ թե օրենքը լսողներն են արդար Աստծու առաջ, այլ օրենքը կատարողները+ արդար կհայտարարվեն+։ 14 Ամեն անգամ, երբ այլազգի մարդիկ+ օրենք չունենալով հանդերձ+՝ բնությամբ օրենքի պահանջներն են կատարում+, այդ մարդիկ, թեև օրենք չունեն, իրենք են իրենց համար օրենք։ 15 Դրանք հենց այն մարդիկ են, ովքեր ցույց են տալիս, թե օրենքի պահանջները գրված են իրենց սրտերում+, երբ իրենց խիղճը+ իրենց հետ միասին վկայություն է տալիս, և իրենց իսկ մտքերում նրանք կա՛մ մեղադրվում են+, կա՛մ արդարանում։ 16 Սա կլինի այն օրը, երբ Աստված Քրիստոս Հիսուսի միջոցով կդատի+ մարդկանց գաղտնի+ գործերը+՝ համաձայն այն բարի լուրի, որը ես հռչակում եմ+։
17 Ուրեմն եթե դու անունով հրեա ես+, հիմնվում ես օրենքի վրա+ և հպարտանում ես Աստծով+, 18 գիտես նրա կամքը+ ու հավանություն ես տալիս գերազանց բաներին, քանի որ կրթված* ես ըստ Օրենքի+ 19 և համոզված ես, որ առաջնորդ ես կույրերին+, լույս՝ խավարի մեջ գտնվողներին+, 20 կրթող՝ անխոհեմներին+, ուսուցիչ՝ մանուկներին+, նաև ունես Օրենքի հիմնական+ գիտելիքները և հասկանում ես ճշմարտությունը+... 21 ուրեմն դու, որ, սովորեցնում ես ուրիշին, ինքդ քեզ չե՞ս սովորեցնում+։ Դու, որ քարոզում ես՝ «մի՛ գողացիր»+, ի՞նքդ ես գողանում+։ 22 Դու, որ ասում ես՝ «շնություն մի՛ գործիր»+, ի՞նքդ ես շնություն գործում։ Դու, որ ցույց ես տալիս, թե գարշում ես կուռքերից, ի՞նքդ ես տաճարներ կողոպտում+։ 23 Դու, որ հպարտանում ես օրենքով, ի՞նքդ ես, Օրենքը ոտնահարելով+, անպատվում Աստծուն։ 24 «Ձեր պատճառով Աստծու անունը հայհոյվում է ազգերի մեջ»+, ինչպես որ գրված է։
25 Իրականում թլփատությունը+ օգուտ է բերում միայն այն դեպքում, երբ կատարում ես օրենքը+. բայց եթե օրինազանց ես, քո թլփատությունը+ դառնում է անթլփատություն+։ 26 Ուրեմն եթե անթլփատ+ մարդը պահի Օրենքի արդար պահանջները+, ապա մի՞թե նրա անթլփատությունը թլփատություն չի համարվի+։ 27 Եվ ֆիզիկապես անթլփատ մարդը, կատարելով Օրենքը, կդատի քեզ+, որ գրավոր օրենքն ունենալով ու թլփատված լինելով՝ օրինազանց ես. 28 որովհետև նա՛ չէ հրեա, որ արտաքուստ է այդպիսին+, և ոչ էլ ա՛յն թլփատությունն է թլփատություն, որն արտաքուստ է, այսինքն՝ մարմնի վրա արված+. 29 այլ նա է հրեա, ով ներքուստ է այդպիսին+, և նրա թլփատությունը սրտի թլփատությունն է+՝ ոգու միջոցով և ոչ թե գրավոր օրենքի+։ Այդպիսի մարդու գովասանքը+ ոչ թե մարդկանցից է, այլ Աստծուց+։