Տիտոս
2 Բայց դու շարունակիր խոսել այն բաների մասին, որոնք համապատասխան են առողջ+ ուսմունքին։ 2 Թող որ տարեց տղամարդիկ+ չափավոր լինեն իրենց սովորությունների մեջ, լինեն լուրջ+, ողջամիտ, նաև առողջ՝ հավատի+, սիրո և տոկունության մեջ+։ 3 Նմանապես և տարեց կանայք+, թող ակնածանքով լի վարմունք ունենան, չլինեն զրպարտող+, չափից շատ գինի խմելուն գերի, այլ լինեն բարին սովորեցնող, 4 որ շտկեն երիտասարդ կանանց մտածելակերպը, որպեսզի նրանք սիրեն իրենց ամուսիններին+ և իրենց երեխաներին+, 5 լինեն ողջամիտ, մաքուր+, տնարար, առաքինի* և ենթարկվեն+ իրենց ամուսիններին, որ ուրիշները Աստծու խոսքի մասին անարգանքով չխոսեն+։
6 Նույնպես էլ շարունակիր հորդորել երիտասարդ տղամարդկանց, որ լինեն ողջամիտ+։ 7 Ամեն ինչում բարի գործերի օրինակ եղիր+. մաքուր+ բաներ սովորեցրու+, լուրջ եղիր, 8 կերտիչ բաների մասին խոսիր, որ խոսքերդ դատապարտելի չլինեն+, որպեսզի հակառակվողները ամոթով մնան՝ չկարողանալով որևէ վատ բան ասել մեր մասին+։ 9 Ծառաները+ թող ամեն ինչում ենթարկվեն իրենց տերերին+ և հաճեցնեն նրանց, չհակաճառեն+, 10 գողություն չանեն+, այլ լիակատար հավատարմություն դրսևորեն+, որպեսզի ամեն ինչում զարդարեն մեր Փրկչի+՝ Աստծու ուսմունքը։
11 Աստծու անզուգական բարությունը+, որ փրկություն է բերում+ ամեն տեսակ մարդկանց+, հայտնի դարձավ+՝ 12 սովորեցնելով մեզ մերժել ամբարշտությունն+ ու աշխարհային ցանկությունները+ և այս աշխարհում*+ ապրել ողջամտությամբ, արդարությամբ ու Աստծու հանդեպ նվիրվածությամբ+, 13 մինչ սպասում ենք սքանչելի հույսի իրականացմանն+ ու մեր մեծ Աստծու և մեր Փրկչի՝ Քրիստոս Հիսուսի փառահեղ+ հայտնությանը. 14 նա իր անձը տվեց+ մեզ համար, որպեսզի ազատի+ մեզ ամեն տեսակ անօրենությունից և մաքրի+ մեզ՝ դարձնելով իր համար սեփական ժողովուրդ+՝ բարի գործերի նախանձախնդիր+։
15 Շարունակիր խոսել այս բաների մասին, հորդորիր և հանդիմանիր հրահանգներ տալու ողջ հեղինակությամբ+։ Թող ոչ ոք չարհամարհի+ քեզ։