1 Թեսաղոնիկեցիներ
1 Ես՝ Պողոսս, Սիլվանոսի+ և Տիմոթեոսի+ հետ գրում եմ թեսաղոնիկեցիների ժողովին, որը միության մեջ է+ Հոր՝ Աստծու, և Տեր Հիսուս Քրիստոսի հետ։
Թող Աստծու անզուգական բարությունը* և խաղաղությունը ձեզ հետ լինեն+։
2 Մենք միշտ շնորհակալություն ենք հայտնում Աստծուն, երբ հիշատակում ենք ձեզ բոլորիդ մեր աղոթքներում+, 3 քանի որ մեր Աստծու և Հոր առաջ անդադար հիշում ենք ձեր հավատի գործը+, սիրառատ աշխատանքը և այն տոկունությունը, որ դրսևորում եք մեր Տեր Հիսուս Քրիստոսում ունեցած ձեր հույսի+ շնորհիվ։ 4 Աստծուց սիրվա՛ծ եղբայրներ, մենք գիտենք, որ նա ընտրել է ձեզ+։ 5 Երբ բարի լուրը քարոզեցինք ձեզ, այն չեղավ միայն խոսքերով, այլև զորությամբ+, սուրբ ոգով և ամուր համոզվածությամբ+։ Դուք գիտեք, թե հանուն ձեզ ինչպիսին դարձանք ձեզ համար+։ 6 Դուք ընդօրինակեցիք մեզ+ և Տիրոջը+՝ բազում նեղությունների+ մեջ սուրբ ոգուց ստացած ուրախությամբ+ ընդունելով խոսքը, 7 ու այդպիսով օրինակ եղաք Մակեդոնիայի և Աքայիայի բոլոր հավատացյալների համար։
8 Փաստն այն է, որ Եհովայի խոսքը+ միայն Մակեդոնիայում և Աքայիայում չէ, որ դուք հռչակեցիք, այլ Աստծու հանդեպ ձեր հավատը+ տարածվեց ամենուրեք+, այնպես որ էլ հարկ չկա, որ որևէ բան ասենք այդ մասին։ 9 Հենց իրենք են պատմում, թե մենք ինչպես առաջին անգամ եկանք ձեզ մոտ, և թե ինչպես դուք հրաժարվեցիք ձեր կուռքերից+, որպեսզի ծառայեք կենդանի+ ու ճշմարիտ+ Աստծուն 10 և սպասեք+ երկնքից նրա Որդու գալուն+, որին նա հարություն տվեց+, այսինքն՝ Հիսուսին՝ գալիք ցասումից+ մեզ ազատողին։