2 Կորնթացիներ
9 Իսկ ինչ վերաբերում է սրբերի համար կատարվող ծառայությանը+, ավելորդ է, որ գրեմ ձեզ, 2 քանի որ գիտեմ ձեր պատրաստակամ ոգին, որի համար մակեդոնացիների առջև պարծենում եմ ձեզանով, որ Աքայիան արդեն մի տարի է, ինչ պատրաստ է օգնելու+, և ձեր նախանձախնդրությունը խթան եղավ նրանց մեծամասնության համար։ 3 Բայց ես ուղարկում եմ եղբայրներին, որ այս հարցում ձեր հանդեպ ունեցած մեր պարծանքը ունայն չլինի, այլ որ դուք իրոք պատրաստ լինեք+, ինչպեսև ասում էի, որ դուք պատրաստ կլինեք։ 4 Այլապես, եթե պատահի այնպես, որ մակեդոնացիները ինձ հետ գան ու ձեզ անպատրաստ տեսնեն, մենք (որ չասեմ դուք) ամոթով կմնանք մեր ունեցած այս համոզվածության մեջ։ 5 Ուստի մտածեցի, որ անհրաժեշտ է քաջալերել եղբայրներին, որ ինձանից առաջ ձեզ մոտ գան և նախապատրաստեն ձեր խոստացած նվերը+, որպեսզի այն պատրաստ լինի իբրև առատաձեռնությամբ տրված նվեր և ոչ թե իբրև շորթված մի բան+։
6 Իսկ սրա համար ասում եմ. ով խնայելով է ցանում+, խնայելով էլ կհնձի, իսկ ով առատորեն է ցանում+, առատորեն էլ կհնձի։ 7 Թող ամեն մեկը անի այնպես, ինչպես իր սրտում է որոշել, ո՛չ դժկամությամբ+, ո՛չ էլ հարկադրանքով, որովհետև Աստված ուրախությամբ տվողին է սիրում+։
8 Բացի այդ, Աստված կարող է իր ողջ անզուգական բարությունը առատորեն տալ ձեզ, որպեսզի ամեն ինչ միշտ բավարար չափով ունենաք և հարկ եղած բաները առատորեն ունենաք ամեն բարի գործ անելու համար+։ 9 (Ինչպես որ գրված է. «Նա առատաձեռնությամբ բաժանում է, աղքատներին է տալիս, նրա արդարությունը մնում է հավիտյան»+։ 10 Իսկ նա, ով առատորեն սերմ է տալիս սերմնացանին և ուտելու հաց+, ձեզ առատորեն սերմ կտա ցանելու համար և կշատացնի ձեր արդարության պտուղները)+։ 11 Ամեն ինչում դուք հարստանում եք, որպեսզի տարբեր կերպերով առատաձեռնություն ցույց տաք, և մեր գործերի շնորհիվ այդ առատաձեռնությունը մղում է մարդկանց շնորհակալություն հայտնելու Աստծուն+։ 12 Ձեր կատարած այս ծառայությունը ոչ միայն սրբերի կարիքները առատորեն բավարարելու համար է+, այլև նրա համար, որ շատերը շատ անգամ շնորհակալություն հայտնեն Աստծուն։ 13 Տեսնելով այս ծառայության արդյունքները՝ նրանք փառաբանում են Աստծուն այն բանի համար, որ դուք հպատակվում եք Քրիստոսի մասին բարի լուրին+, ինչի մասին էլ հռչակում եք, և որ առատաձեռնորեն նվիրաբերում եք ինչպես նրանց համար, այնպես էլ բոլորի+։ 14 Ձեզ համար աղաչանքներ անելով՝ նրանք փափագում են տեսնել ձեզ այն անզուգական բարության+ համար, որ Աստված տալիս է ձեզ։
15 Շնորհակալություն Աստծուն իր աննկարագրելի և ձրի պարգևի համար+։