Դավթի ողբերգը, որը նա երգեց Եհովայի համար բենիամինցի Քուշի խոսքերի պատճառով։
7 Ո՜վ իմ Աստված Եհովա+, քեզ մոտ եմ ես ապաստան գտել+։
Փրկի՛ր և ազատի՛ր ինձ իմ բոլոր հալածողներից+,
2 Որպեսզի ոչ ոք առյուծի պես հոգիս չհոշոտի+,
Չհափշտակի ինձ, երբ ազատող չկա+։
3 Ո՜վ իմ Աստված Եհովա, եթե ես արել եմ այս բանը+,
Եթե անիրավություն կա իմ ձեռքերում+,
4 Եթե ես չարով եմ հատուցել ինձ վարձատրողին+,
Կամ եթե կողոպտել եմ ինձ հետ ապարդյուն թշնամություն անողին+,
5 Թող թշնամին հալածի իմ հոգին+,
Թող հասնի ու կոխկռտի իմ կյանքը գետնի վրա
Եվ իմ փառքը հողի մեջ բնակեցնի։ (Սելա)
6 Վե՛ր կաց, ո՛վ Եհովա, քո բարկությամբ+,
Ե՛լ ինձ թշնամություն անողների կատաղի պոռթկումների դեմ+
Եվ արթնացի՛ր ինձ համար+, որովհետև դու կարգադրել ես, որ արդար դատաստան ի գործ դրվի+։
7 Թող քո շուրջը խմբվեն ժողովված ազգերը,
Հե՛տ դարձիր դեպի բարձունքը և դո՛ւրս եկ նրանց դեմ։
8 Եհովան դատավճիռ է հռչակելու ժողովուրդներին+։
Դատի՛ր ինձ, ո՛վ Եհովա, իմ մեջ եղած արդարության+
Եվ անարատության համեմատ+։
9 Խնդրո՛ւմ եմ, թող վերջ գտնի ամբարիշտների չարությունը+,
Իսկ արդարին դու հաստատիր+.
Արդար+ Աստվածը քննում է սիրտն+ ու երիկամները+։
10 Իմ վահանը Աստծուց է+՝ սրտով ուղիղների+ Փրկչից։
11 Աստված արդար Դատավոր է+,
Եվ Աստված ամեն օր հանդիմանում է։
12 Եթե մարդը չարությունից հետ չդառնա+, Նա կսրի իր սուրը+,
Կլարի իր աղեղը ու կպատրաստի արձակելու+։
13 Նա կպատրաստի մահվան գործիքները+,
Իր նետերը կրակոտ կդարձնի+։
14 Ահա մեկը, որ հղի է չարությամբ+,
Նա չարիքով է հղիացած և պատրաստ է ստություն ծնելու+։
15 Նա մի հոր է փորել ու խորացրել+,
Բայց իր փորած փոսի մեջ ի՛նքն է ընկնելու+։
16 Նրա չարությունը իր գլխին է հետ դառնալու+,
Եվ նրա բռնությունը իր գլխի գագաթին է իջնելու+։
17 Ես կգովաբանեմ Եհովային իր արդարության համար+
Եվ սաղմոս կերգեմ Բարձրյալ+ Եհովայի անվան համար+։