Եսայիա
40 «Մխիթարե՛ք, մխիթարե՛ք իմ ժողովրդին,– ասում է ձեր Աստվածը+։– 2 Ձեր խոսքերը Երուսաղեմի սրտի՛ն հասցրեք+, բարձրաձայնե՛ք, որ նրա հարկադիր աշխատանքն* ավարտվել է+, որ նա վճարել է իր հանցանքի համար+, քանի որ իր բոլոր մեղքերի դիմաց Եհովայի ձեռքից լիակատար հատուցում է ստացել»+։
3 Լսեցե՛ք. մեկը կանչում է անապատում+. «Հարթե՛ք ճանապարհը Եհովայի համար+։ Անապատային հարթավայրի միջով անցնող մեծ ճանապարհը ուղի՛ղ դարձրեք մեր Աստծու համար+։ 4 Թող ամեն հովիտ բարձրանա+, ամեն լեռ ու բլուր ցածրանա+։ Թմբերը հարթավայրի պիտի վերածվեն, և խորդուբորդ տեղերը՝ դաշտահովտի+։ 5 Եհովայի փառքը հայտնի կդառնա+, և ամեն մարմին կտեսնի այն+, քանի որ դա Եհովայի բերանով է ասվել»+։
6 Լսի՛ր. ինչ-որ մեկն ասում է՝ բղավի՛ր+, իսկ նա հարցրեց՝ ի՞նչ բղավեմ։
«Ամեն մարմին կանաչ խոտ է, և նրանց ողջ սիրառատ բարությունը դաշտի ծաղկի է նման+։ 7 Կանաչ խոտը չորացել է, ծաղիկը թառամել է+, որովհետև Եհովայի ոգին է փչել դրանց վրա+։ Իրոք որ, մարդիկ խոտ են+։ 8 Կանաչ խոտը չորացել է, ծաղիկը թառամել է+, բայց մեր Աստծու խոսքը մնալու է հավիտյան»+։
9 Բարձր լեռ բարձրացիր+, ո՛վ կին, դու, որ բարի լուր ես բերում Սիոնին+։ Ողջ ուժովդ գոռա, ո՛վ կին, դու, որ բարի լուր ես բերում Երուսաղեմին+։ Գոռա, մի՛ վախեցիր+։ Ասա Հուդայի քաղաքներին. «Ահա՛ ձեր Աստվածը»+։ 10 Գերիշխան Տեր Եհովան կգա։ Նա զորեղ է, և նրա բազուկը կիշխի հանուն նրա+։ Նրա վարձատրությունն իր հետ է+, և հատուցումը, որը նա տալիս է, իր առաջ է+։ 11 Հովվի պես նա հովվելու է իր հոտը+։ Իր բազկով է հավաքելու գառնուկներին+ և իր գրկում է տանելու նրանց+։ Նա հոգատարությամբ է տանելու ծիծ տվողներին+։
12 Ո՞վ է իր ափով չափել ջրերը+, իր թիզով վերցրել երկնքի չափերը+, երկրի փոշին դրել չափման անոթի մեջ+, կշեռքով կշռել լեռները և նժարի վրա՝ բլուրները։ 13 Ո՞վ է չափել Եհովայի ոգին, և ո՞վ կարող է խորհուրդ տալ ու որևէ բան իմացնել նրան+։ 14 Ո՞ւմ հետ է նա խորհրդակցել, որ իրեն մի բան հասկացնեն, ո՞վ է նրան արդարության ճանապարհը սովորեցրել, գիտելիք տվել+ կամ իմացրել իսկական հասկացողության ճանապարհը+։
15 Ազգերը նրա համար դույլի միջի կաթիլի և կշեռքի վրա նստած փոշու պես են+։ Նա բարձրացնում է կղզիները+, ինչպես մանր փոշի։ 16 Նույնիսկ Լիբանանի ծառերը բավական չեն կրակը վառ պահելու համար, և նրա գազանները+ չեն հերիքում ողջակեզ անելու համար+։ 17 Նրա առաջ բոլոր ազգերը կարծես գոյություն չունեն+, նա ոչինչ ու դատարկություն է համարում նրանց+։
18 Ո՞ւմ կարող եք նմանեցնել Աստծուն+ և ո՞ւմ հետ կարող եք համեմատել նրան+։ 19 Արհեստավորը կուռք է ձուլում+, իսկ մետաղագործը ոսկով է պատում այն+ ու արծաթե շղթաներ է կռում+։ 20 Նվիրաբերության համար մարդը մի անփտելի ծառ է ընտրում+։ Նա հմուտ արհեստավոր է փնտրում կուռք+ շինելու համար, որպեսզի այն իր տեղից չշարժվի+։
21 Մի՞թե չգիտեք, մի՞թե չեք լսել, մի՞թե ի սկզբանե ձեզ չի ասվել, մի՞թե երկիրը հիմնվելուց ի վեր հասկացողություն ձեռք չեք բերել+։ 22 Նա է, որ բնակվում է երկրի շրջանից վերև+, որի բնակիչները մորեխների պես են, Նա է, որ երկինքը տարածում է շղարշի պես և բացում է այն, ինչպես բնակելի վրանը+, 23 Նա է, որ բարձրաստիճան պաշտոնյաներին ոչնչի է վերածում և երկրի դատավորներին՝ դատարկության+։
24 Կարծես թե նրանց երբեք չեն տնկել, երբեք չեն ցանել, և նրանց բունը երբեք արմատ չի գցել երկրի մեջ+։ Բավական է միայն փչել նրանց վրա, և կչորանան+, ու փոթորիկը կքշի կտանի նրանց ծղոտի պես+։
25 «Ո՞ւմ կնմանեցնեք ինձ, և ո՞վ կարող է հավասարվել ինձ,– ասում է Սուրբը+։– 26 Բարձրացրեք ձեր աչքերն ու նայեք։ Ո՞վ է ստեղծել այս ամենը+։ Նա, ով աստղերի զորքը թվով է դուրս բերում և նույնիսկ անունով է կանչում նրանց բոլորին+։ Նրա անսպառ հզոր ուժի+ և սաստիկ զորության շնորհիվ նրանցից ոչ մեկը չի կորչում։
27 Այդ դեպքում ինչո՞ւ ես ասում, ո՛վ Հակոբ, և ինչո՞ւ ես հայտարարում, ո՛վ Իսրայել, թե՝ «իմ ճանապարհը ծածկված է Եհովայից+ ու իմ Աստծու ուշադրությունից վրիպում է այն, որ իմ հանդեպ արդարությամբ չեն վարվում»+։ 28 Մի՞թե չես իմացել, մի՞թե չես լսել+։ Եհովան՝ երկրի ծայրերի Արարիչը, Աստված է հավիտյան+։ Նա չի հոգնում և ուժասպառ չի լինում+։ Նրա իմաստությունն* անքննելի է+։ 29 Նա հոգնածին ուժ է տալիս+ և ուժ+ չունեցողին՝ մեծ զորություն։ 30 Պատանիները կհոգնեն և ուժասպառ կլինեն, երիտասարդներն, ինչ խոսք, կսայթաքեն, 31 բայց Եհովային հուսացողները+ կվերագտնեն իրենց ուժերը+։ Նրանք կբարձրանան դեպի վեր, ասես արծվի թևերով+, կվազեն և ուժասպառ չեն լինի, կքայլեն և չեն հոգնի»+։