Սաղմոսներ 114 Երբ Իսրայելը դուրս եկավ Եգիպտոսից+,Հակոբի տունը՝ անհասկանալի լեզվով խոսող ժողովրդի միջից+, 2 Հուդան դարձավ նրա սուրբ վայրը+,Իսրայելը՝ նրա մեծ տերությունը+։ 3 Ծովը տեսավ ու փախուստի դիմեց+,Իսկ Հորդանանը հետ դարձավ+։ 4 Լեռները ցատկոտեցին խոյերի պես+,Բլուրները՝ գառնուկների պես։ 5 Ի՞նչ պատահեց քեզ, ծո՛վ, որ փախար+,Ո՛վ Հորդանան, քեզ ի՞նչ եղավ, որ հետ դարձար+։ 6 Ո՛վ դուք լեռներ, ինչո՞ւ այդպես ցատկոտեցիք խոյերի պես+,Եվ դո՛ւք, բլուրնե՛ր, գառների պես+։ 7 Երկյուղի՛ր* Տիրոջ առաջ, ո՛վ երկիր+,Հակոբի Աստծու առաջ, 8 Որ ժայռը եղեգնաշատ լիճ է դարձնում+Եվ կայծքարե ժայռը՝ ջրի աղբյուր+։