Նվագավարին։ Ցածր օկտավա+։ Դավթի երգը։
12 Փրկի՛ր ինձ+, ո՜վ Եհովա, որովհետև քեզ նվիրված մեկը չմնաց+.
Հավատարիմներն անհայտացան մարդկանց որդիների միջից։
2 Միմյանց հետ սուտ են խոսում+,
Խոսում են շողոքորթ շուրթերով+ ու կեղծավոր սրտով+։
3 Եհովան կփակի բոլոր շողոքորթ շուրթերը
Եվ կկտրի մեծ բաներ խոսող լեզուները+
4 Նրանց, ովքեր ասում են. «Մեր լեզվով մենք հաղթելու ենք+։
Մեր շուրթերը մեզ հետ են։ Ո՞վ պիտի մեզ վրա տիրի»։
5 «Կեղեքվածների զրկանքի և աղքատների հեծեծանքի պատճառով+
Ես կելնեմ հիմա,– ասում է Եհովան+։–
Կպաշտպանեմ նրանց այն մարդուց, ով արհամարհում է նրանց»+։
6 Եհովայի խոսքերը մաքուր խոսքեր են+,
Ինչպես արծաթը՝ երկրի վրա հնոցի մեջ զտված և յոթ անգամ մաքրված։
7 Ո՜վ Եհովա, դու կպաշտպանես նրանց+,
Դու ամեն մեկին հավիտյան կպահպանես այս սերնդից։
8 Ամբարիշտները շրջում են ամենուրեք,
Որովհետև մարդկանց որդիների մեջ ստորությունն է մեծարվում+։