Առակներ
4 Որդինե՛ր, լսեք հոր խրատը*+ և ուշադրություն դարձրեք, որպեսզի հասկացողություն+ ձեռք բերեք։ 2 Ես ձեզ օգտակար հրահանգներ կտամ+։ Իմ օրենքը մի՛ թողեք+։ 3 Ես լավ որդի էի հորս համար+, քնքուշ էի ու միակը մորս աչքին+։ 4 Հայրս խրատում էր ինձ+ ու ասում. «Թող քո սիրտը+ պինդ բռնի իմ խոսքերը+։ Պահիր իմ պատվիրաններն ու երկար ապրիր+։ 5 Ձեռք բեր իմաստություն+, ձեռք բեր հասկացողություն+։ Մի՛ մոռացիր իմ բերանի խոսքերը և մի՛ շեղվիր դրանցից+։ 6 Մի՛ թող իմաստությունը, և այն կպահպանի քեզ։ Սիրիր այն, և այն կպաշտպանի քեզ։ 7 Գլխավորը իմաստությունն է+։ Ձեռք բեր իմաստություն. և ինչ էլ որ ձեռք ես բերում, դրա հետ միասին հասկացողություն ձեռք բեր+։ 8 Մեծապես գնահատիր իմաստությունը, և այն կբարձրացնի քեզ+։ Այն կփառավորի քեզ, եթե փարվես նրան+։ 9 Այն քո գլուխը կզարդարի հմայքի պսակով+ և գեղեցկության թագ կպարգևի քեզ»+։
10 Լսիր, որդի՛ս, և ընդունիր իմ խոսքերը+։ Այդ ժամանակ կյանքիդ տարիները կշատանան+։ 11 Ես կսովորեցնեմ քեզ իմաստության ճանապարհը+ և կտանեմ ուղղամտության շավիղներով+։ 12 Երբ քայլես, քո ընթացքը չի խափանվի+, և եթե վազես, չես սայթաքի+։ 13 Ամուր բռնիր խրատը*+ և բաց մի՛ թող+։ Պահպանիր այն, քանի որ այն քո կյանքն է+։
14 Ամբարիշտների ճանապարհին ոտք մի՛ դիր+ և չարերի ուղիով մի՛ քայլիր+։ 15 Հեռու մնա դրանից+, դրանով մի՛ անցիր+. հեռացիր և կողքով անցիր+, 16 որովհետև նրանք չեն քնում, մինչև չարություն չանեն+, և նրանց քունը փախչում է, եթե ինչ-որ մեկին վայր չեն գցում+։ 17 Նրանք ամբարշտության հաց են ուտում+ և բռնության գինի խմում+։ 18 Սակայն արդարների ճանապարհը պայծառ լույսի պես է, որը ավելի ու ավելի է պայծառանում, մինչև որ օրը լրիվ լուսավորվի+։ 19 Ամբարիշտների ճանապարհը խավարի պես է+. նրանք չգիտեն, թե ինչին են բախվում ու սայթաքում+։
20 Որդի՛ս, ուշադրություն դարձրու+ իմ խոսքերին և ականջ դիր+ իմ ասածներին։ 21 Թող դրանք չհեռանան քո աչքերի առաջից+։ Պահիր դրանք քո սրտի մեջ+, 22 որովհետև դրանք կյանք են դրանց գտնողների համար+ և առողջություն՝ նրանց ողջ մարմնի համար+։ 23 Այն ամենից առավել, ինչը պետք է պահպանվի, քո սիրտը պահպանիր+, որովհետև դրանից են կյանքի աղբյուրները+։ 24 Հեռացրու քեզնից ծուռումուռ խոսքերը+ և խորամանկ շուրթերը հեռու տար քեզնից+։ 25 Թող աչքերդ ուղիղ նայեն+, և հայացքդ ուղղված լինի քո առաջ+։ 26 Հարթիր ոտքիդ ընթացքը+, և թող քո բոլոր ճանապարհները հաստատուն լինեն+։ 27 Մի՛ շեղվիր աջ կամ ձախ+։ Քո ոտքը հեռացրու չարությունից+։