Առակներ
7 Որդի՛ս, պահիր իմ խոսքերը+ և իմ պատվիրանները գանձի պես հավաքիր քեզ մոտ+։ 2 Պահիր իմ պատվիրանները և ապրիր+ ու իմ օրենքը պահպանիր աչքիդ բիբի+ պես։ 3 Մատներիդ վրա կապիր դրանք+ և գրիր սրտիդ տախտակին+։ 4 Իմաստությանն+ ասա՝ «դու իմ քույրն ես», և հասկացողությանը կանչիր՝ ազգականուհի՛ս, 5 որպեսզի պահեն քեզ օտար կնոջից+, օտարականից, որ շողոքորթող խոսքեր է ասում+։ 6 Մի անգամ իմ տան պատուհանից՝ պատուհանի ճաղերից+, ներքև նայեցի, 7 որ դիտեմ անփորձներին+։ Ինձ հետաքրքիր էր երիտասարդների մեջ հետևել մի պատանու, որը խոհեմ սիրտ չուներ+։ 8 Նա անցնում էր փողոցով՝ փողոցի անկյան մոտով, որտեղ այդ կնոջ տունն էր. նա քայլում էր նրա տուն տանող ճանապարհով+ 9 մթնշաղին, երեկոյան+, երբ մոտենում է գիշերվա խավարը։ 10 Եվ հանկարծ նրան մի կին դիմավորեց՝ մարմնավաճառի հանդերձով+, որ խորամանկ սիրտ ուներ։ 11 Նա աղմկոտ ու կամակոր է+։ Նրա ոտքերը իր տանը չեն մնում+։ 12 Նա մե՛կ դրսում է, մե՛կ հրապարակներում+ և ամեն անկյունում դարանամուտ է լինում+։ 13 Նա բռնեց պատանուն, համբուրեց նրան+ և անամոթ երեսով սկսեց խոսել նրա հետ.
14 «Ես պարտավորվել էի խաղաղության զոհեր մատուցել+ և այսօր իմ խոստումները+ կատարեցի։ 15 Ահա թե ինչու դուրս եմ եկել, որ հանդիպեմ քեզ, քո երեսը փնտրեմ ու գտնեմ քեզ։ 16 Ծածկոցներով զարդարել եմ իմ բազմոցը, երփներանգ բաներով ու Եգիպտոսից բերված կտավով+։ 17 Իմ մահճի վրա զմուռս, հալվե և դարչին եմ ցանել+։ 18 Եկ մինչև առավոտ սիրով հարբենք ու վայելենք կրքոտ սերը+։ 19 Ամուսինս տանը չէ, նա հեռավոր ճանապարհորդության է գնացել+։ 20 Նրա ձեռքում քսակով փող կար, նա լիալուսնի օրն է տուն գալու»։
21 Բազում համոզիչ խոսքերով նա մոլորեցրեց նրան+, իր շողոքորթող շուրթերով հրապուրեց նրան+։ 22 Եվ ահա նա արդեն գնում է կնոջ հետևից+, ինչպես ցուլ, որ գնում է մորթվելու, և ինչպես մի հիմար, որ կապված է պատժվելու* համար, 23 մինչև որ նետը ճեղքի նրա լյարդը+։ Թռչունի պես նա շտապում է դեպի թակարդը+ և չգիտի, որ իր հոգին է վտանգի ենթարկում+։
24 Հիմա, ո՛վ որդիներ, լսեք ինձ և ուշադրություն դարձրեք բերանիս խոսքերին+։ 25 Թող քո սիրտը չշեղվի դեպի նրա ճանապարհները, նրա ճամփաներում մի՛ թափառիր+, 26 որովհետև շատերն են նրա պատճառով կոտորվել+, և բազմաթիվ են նրա կողմից սպանվածները+։ 27 Նրա տունը գերեզմանի* ճանապարհներ են+, դեպի մահվան ներքին սենյակներն են իջնում+։