1 Տարեգրություն
15 Նա իր համար Դավթի քաղաքում տներ+ շինեց և ճշմարիտ Աստծու տապանակի համար տեղ+ պատրաստեց ու դրա համար մի վրան կանգնեցրեց։ 2 Այդ ժամանակ Դավիթն ասաց. «Ղևտացիներից բացի, ուրիշ ոչ մեկը չպետք է վերցնի ճշմարիտ Աստծու տապանակը, որովհետև Եհովան նրանց է ընտրել, որ կրեն Եհովայի տապանակը+ ու նրան ծառայեն+ դարեդար»։ 3 Եվ Դավիթը ողջ Իսրայելին հավաքեց Երուսաղեմում+, որպեսզի Եհովայի տապանակը+ բերեն այն տեղը, որը նա պատրաստել էր։
4 Դավիթը հավաքեց Ահարոնի որդիներին+ և ղևտացիներին։ 5 Կահաթի որդիներից՝ Ուրիել+ իշխանին և նրա եղբայրներին՝ հարյուր քսան հոգի։ 6 Մերարիի+ որդիներից՝ Ասայիա+ իշխանին և նրա եղբայրներին՝ երկու հարյուր քսան հոգի։ 7 Գերսամի+ որդիներից՝ Հովել+ իշխանին և նրա եղբայրներին՝ հարյուր երեսուն հոգի։ 8 Ելիսաֆանի+ որդիներից՝ Սեմայիա+ իշխանին և նրա եղբայրներին՝ երկու հարյուր հոգի։ 9 Քեբրոնի որդիներից՝ Ելիել իշխանին և նրա եղբայրներին՝ ութսուն հոգի։ 10 Օզիելի+ որդիներից՝ Ամինադաբ իշխանին և նրա եղբայրներին՝ հարյուր տասներկու հոգի։ 11 Դավիթը կանչեց նաև Սադոկ+ և Աբիաթար+ քահանաներին, ղևտացիներից՝ Ուրիելին+, Ասայիային+, Հովելին+, Սեմայիային+, Ելիելին+ և Ամինադաբին, 12 ու ասաց նրանց. «Դուք ղևտացիների ազգատոհմերի գլուխներ եք+։ Սրբացրե՛ք+ ձեզ, դուք և ձեր եղբայրները, և Իսրայելի Աստված Եհովայի տապանակը բերեք այն տեղը, որը պատրաստել եմ դրա համար։ 13 Քանի որ առաջին անգամ այդպես չարեցիք+, մեր Աստվածը՝ Եհովան, իր զայրույթը թափեց մեզ վրա+, որովհետև մենք չփնտրեցինք նրան, ինչպես որ կարգն է»+։ 14 Ուստի քահանաներն ու ղևտացիները Իսրայելի Աստված Եհովայի տապանակը բերելու համար սրբացրին+ իրենց։
15 Ղևտացիների որդիները տարան+ ճշմարիտ Աստծու տապանակը՝ ձողերով իրենց ուսերին դրած, ինչպես որ Մովսեսն էր Եհովայի խոսքի համեմատ պատվիրել+։ 16 Դավիթը պատվիրեց ղևտացիների իշխաններին, որ իրենց երգիչ+ եղբայրներին կանգնեցնեն երաժշտական գործիքներով+՝ տավիղներով+, քնարներով+ ու ծնծղաներով+, որպեսզի ուրախության ձայներ հնչեցնեն։
17 Ուստի ղևտացիները կանգնեցրին Հովելի որդի Եմանին+ և նրա եղբայրներից Բարաքիայի որդի Ասափին+, նրանց եղբայրներից՝ Մերարիի որդիներից Կիսեայի որդի Եթանին+, 18 և նրանց հետ երկրորդ խմբից նրանց եղբայրներին+՝ Զաքարիային+, Բենին, Հաասիելին, Սեմիրամոթին, Հեիելին, Ուննիին, Եղիաբին, Բանեային, Մաասիային, Մատաթիային, Ելիֆալեին, Մակենիային և դռնապաններ Աբդեդոմին+ ու Հեյելին, 19 երգիչներ Եմանին+, Ասափին+ և Եթանին՝ պղնձե ծնծղաներ հնչեցնելու համար+, 20 Զաքարիային, Ազիելին+, Սեմիրամոթին, Հեիելին, Ուննիին, Եղիաբին, Մաասիային և Բանեային, որպեսզի տավիղներ նվագեն ալամոթով*+. 21 Մատաթիային+, Ելիֆալեին, Մակենիային, Աբդեդոմին, Հեյելին և Ազազիային, որպեսզի քնարներ+ նվագեն շեմինիթով*+ և նվագավարներ լինեն. 22 Քոնոնիային+՝ ղևտացիների իշխանին, որպեսզի առաջնորդի տապանակի փոխադրումը և հրահանգներ տա, քանի որ գիտակ+ էր այդ գործում. 23 դռնապաններ+ Բարաքիային և Եղկանային, որ ծառայում էին տապանակի մոտ. 24 քահանաներ Սաբանիային, Հոսափատին, Նաթանայելին, Ամեսայիին, Զաքարիային, Բանեային և Եղիեզերին, որ ճշմարիտ Աստծու տապանակի առջև բարձրաձայն հնչեցնեն փողերը+, և դռնապաններ Աբդեդոմին ու Հեիային, որոնք տապանակի մոտ էին ծառայում։
25 Դավիթը+, Իսրայելի երեցներն+ ու հազարապետները+ գնացին, որ Եհովայի ուխտի տապանակը Աբդեդոմի+ տնից ուրախությամբ+ բերեն։ 26 Երբ ճշմարիտ Աստվածը օգնեց+ Եհովայի ուխտի տապանակը կրող ղևտացիներին, այդ ժամանակ նրանք յոթ մատղաշ ցուլ և յոթ խոյ զոհաբերեցին+։ 27 Դավիթը բարձրորակ կտորից վերնահագուստ* էր հագել, այդպես էին հագնված նաև տապանակը կրող բոլոր ղևտացիները, երգիչներն ու Քոնոնիան+, որը երգիչների+ միջոցով իրերը փոխադրելիս առաջնորդում էր նրանց։ Բայց Դավթի հագին նաև կտավե եփուդ+ կար։ 28 Բոլոր իսրայելացիները Եհովայի ուխտի տապանակը բերեցին ուրախության բացականչություններով+ և եղջերափողերի ձայնով+, փողերով+ ու ծնծղաներով+, տավիղներ ու քնարներ հնչեցնելով+։
29 Երբ Եհովայի ուխտի տապանակը+ մտավ Դավթի քաղաքը, Սավուղի դուստր Մեղքողը+ պատուհանից ցած նայեց և տեսնելով, թե ինչպես է Դավիթ թագավորը ցատկոտում և ուրախանում+՝ սկսեց արհամարհել+ նրան իր սրտում։