Նվագավարին։ Դավթի երգը։
41 Երջանիկ է նա, ով հոգ է տանում խեղճի մասին+.
Նեղության օրը Եհովան կփրկի նրան+։
2 Եհովան կպահպանի ու կենդանի կպահի նրան+։
Երկրի վրա նա երջանիկ կանվանվի+,
Եվ դու չես մատնի նրան իր թշնամիների կամքին+։
3 Եհովան կօգնի նրան հիվանդության մահճում+.
Նրա ամբողջ անկողինը դու կփոխես իր հիվանդության ժամանակ+։
4 Ես ասացի. «Ո՛վ Եհովա, բարեհա՛ճ եղիր իմ հանդեպ+։
Ապաքինի՛ր իմ հոգին, որովհետև ես մեղք եմ գործել քո դեմ»+։
5 Թշնամիներս չարակամությամբ ասում են իմ մասին+.
«Ե՞րբ պիտի նա մեռնի, ու նրա անունը ջնջվի»։
6 Եվ եթե մեկը գա ինձ տեսնելու, նրա սիրտը ճիշտը չի խոսի+.
Նա իր համար չար բաներ կհավաքի,
Կգնա ու դրսում կպատմի այդ մասին+։
7 Բոլոր ինձ ատողները միավորվել են իմ դեմ ու իրար հետ իմ մասին են փսփսում+,
Չարիք են նյութում իմ դեմ+՝ ասելով.
8 «Դժբախտություն է թափվել նրա վրա+,
Հիմա որ նա պառկել է, այլևս ոտքի չի կանգնի»+։
9 Նույնիսկ այն մարդը, ով ինձ հետ խաղաղության մեջ էր, ում ես վստահում էի+,
Եվ ով իմ հացն էր ուտում+, իր գարշապարը բարձրացրեց իմ դեմ+։
10 Բայց դու, ո՛վ Եհովա, հաճությունդ ցույց տուր իմ հանդեպ ու ոտքի կանգնեցրու ինձ+,
Որպեսզի կարողանամ նրանց հատուցել+։
11 Գիտեմ, որ դու հավանում ես ինձ,
Որովհետև թշնամիս չի կարող հաղթանակած աղաղակել ինձ վրա+։
12 Իմ անարատության համար դու աջակցեցիր ինձ+,
Եվ հավիտյան կկանգնեցնես ինձ քո երեսի առջև+։
13 Օրհնյա՜լ լինի Եհովան՝ Իսրայելի Աստվածը+,
Հավիտենից մինչև հավիտյան+։
Ամեն և ամեն+։