Նվագավարին։ Կորխի+ որդիների սաղմոսը։ Աղջիկների համար։ Երգ։
46 Աստված մեզ համար ապաստան է և զորություն+,
Նեղությունների մեջ՝ իսկույն հասնող օգնություն+։
2 Այդ պատճառով մենք չենք վախենա, նույնիսկ եթե երկիրը փոխվի+,
Եվ լեռները լայնարձակ ծովի սրտի մեջ գցվեն+,
3 Նույնիսկ եթե նրա ջրերն ալեկոծվեն ու փրփրեն+,
Եվ լեռները ցնցվեն նրա մոլեգնությունից+։ (Սելա)
4 Մի գետ կա, որի վտակները ուրախացնում են Աստծու քաղաքը+՝
Բարձրյալի սուրբ և վեհապանծ բնակավայրը+։
5 Աստված քաղաքի մեջ է+. այն չի սասանվի+։
Առավոտը բացվելիս Աստված կօգնի նրան+։
6 Ազգերը խռովվեցին+, թագավորությունները սասանվեցին։
Նա իր ձայնն արձակեց, և երկիրը հալվեց+։
7 Զորքերի Տեր Եհովան մեզ հետ է+,
Հակոբի Աստվածը ապահով բարձունք է մեզ համար+։ (Սելա)
8 Եկե՛ք և տեսե՛ք Եհովայի գործերը+,
Թե ինչպես է նա զարմանահրաշ գործեր անում երկրի վրա+։
9 Նա դադարեցնում է պատերազմները մինչև երկրի ծայրերը+.
Փշրում է աղեղը և կոտրատում նիզակը+,
Կառքերը այրում է կրակով+։
10 «Հպատակվե՛ք և իմացե՛ք, որ ես եմ Աստված+։
Ես կմեծարվեմ ազգերի մեջ+
Եվ կմեծարվեմ երկրի վրա»+։
11 Զորքերի Տեր Եհովան մեզ հետ է+.
Հակոբի Աստվածը ապահով բարձունք է մեզ համար+։ (Սելա)