Ելք
11 Այնուհետև Եհովան ասաց Մովսեսին. «Մեկ այլ պատուհաս էլ եմ բերելու փարավոնի ու Եգիպտոսի վրա։ Դրանից հետո նա կարձակի ձեզ այստեղից+։ Երբ ձեր ողջ ունեցածով նա արձակի ձեզ, նա ուղղակի կվռնդի ձեզ այստեղից+։ 2 Խոսիր ժողովրդի առաջ ու ասա, որ յուրաքանչյուր տղամարդ և յուրաքանչյուր կին իր մերձավորից արծաթյա ու ոսկյա իրեր խնդրի»+։ 3 Եհովան այնպես արեց, որ ժողովուրդը հաճություն գտնի եգիպտացիների աչքում+։ Մովսեսը նույնպես շատ մեծ մարդ էր Եգիպտոսում՝ փարավոնի ծառաների ու ժողովրդի աչքում+։
4 Մովսեսն ասաց. «Այսպես է ասում Եհովան. «Կեսգիշերին մոտ ես կանցնեմ Եգիպտոսի միջով+, 5 և Եգիպտոսի ամեն առաջնեկ+ կմեռնի՝ գահին նստող փարավոնի առաջնեկից մինչև երկանքի մոտ գտնվող աղախնի առաջնեկը, նաև անասունների բոլոր առաջնեկները+։ 6 Եվ ամբողջ Եգիպտոսում մեծ աղաղակ կբարձրանա, որի նմանը երբեք չի եղել և որի նմանը երբեք չի լինի+։ 7 Բայց Իսրայելի որդիներից ոչ մեկի դեմ՝ ո՛չ մարդու, ո՛չ էլ անասունի դեմ մի շուն անգամ չի հաչի+, որպեսզի դուք իմանաք, որ Եհովան կարող է տարբերություն դնել եգիպտացիների ու Իսրայելի որդիների միջև»+։ 8 Այս բոլոր ծառաներդ կիջնեն ինձ մոտ, մինչև գետին կխոնարհվեն+ ու կասեն. «Գնա՛ դու և ամբողջ ժողովուրդը, որ հետևում է քեզ»։ Դրանից հետո ես դուրս կգամ»։ Դա ասելով՝ նա սաստիկ բարկացած դուրս եկավ փարավոնի մոտից։
9 Հետո Եհովան ասաց Մովսեսին. «Փարավոնը չի լսի ձեզ+, որպեսզի իմ հրաշքները շատանան Եգիպտոսում»+։ 10 Մովսեսն ու Ահարոնը այս բոլոր հրաշքները արեցին փարավոնի առաջ+, բայց Եհովան թույլ տվեց, որ փարավոնի սիրտը համառ դառնա, և նա Իսրայելի որդիներին չարձակեց իր երկրից+։