Հռոմեացիներ
6 Եվ այսպես, ի՞նչ ասենք։ Շարունակե՞նք մնալ մեղքի մեջ, որպեսզի անզուգական բարությունն առատանա+։ 2 Երբե՛ք։ Մենք, որ մահացանք մեղքի հանդեպ+, էլ ինչպե՞ս շարունակենք ապրել նրա մեջ+։ 3 Կամ չգիտե՞ք, որ բոլորս, մկրտվելով Քրիստոս Հիսուսում+, մկրտվեցինք նրա մահվան մեջ+։ 4 Ուստի մեր մկրտությամբ նրա հետ միասին թաղվեցինք+ նրա մահվան մեջ, որպեսզի ինչպես Քրիստոսը հարություն առավ Հոր փառքի միջոցով+, այնպես էլ մենք քայլենք կյանքի նոր ընթացքով+։ 5 Եթե նրա հետ միավորվեցինք նրա մահվան նմանությամբ+, ապա անշուշտ նրա հետ կմիավորվենք նաև նրա հարության նմանությամբ+, 6 որովհետև գիտենք, որ մեր հին անձնավորությունը նրա հետ միասին ցցին գամվեց+, որպեսզի մեր մեղավոր մարմինը չտիրապետի մեզ վրա+, և այլևս չլինենք մեղքին ծառա+, 7 քանի որ նա, ով մահանում է, ազատվում է մեղքից+։
8 Եթե մահացել ենք Քրիստոսի հետ, հավատում ենք, որ նրա հետ էլ կապրենք+։ 9 Գիտենք, որ Քրիստոսը, որ արդեն հարություն է առել+, այլևս չի մահանում+. մահն այլևս չի տիրում նրան, 10 քանի որ նա մեկընդմիշտ մահացավ մեղքը վերացնելու համար+, բայց ապրում է Աստծու կամքը կատարելու համար+։ 11 Նույնպես և դուք, ձեր անձերը մեռած համարեք+ մեղքի հանդեպ, սակայն կենդանի համարեք+ Աստծու համար Քրիստոս Հիսուսով։
12 Ուստի թույլ մի՛ տվեք, որ մեղքը շարունակի թագավորել+ ձեր մահկանացու մարմիններում, որպեսզի չհնազանդվեք նրանց ցանկություններին+։ 13 Եվ ձեր անդամները մեղքին մի՛ ներկայացրեք+ իբրև անարդարության զենքեր+, այլ ինքներդ ձեզ Աստծուն ներկայացրեք իբրև մահացածների միջից կենդանացածներ+, և ձեր անդամները Աստծուն ներկայացրեք իբրև արդարության զենքեր+։ 14 Մեղքը չպետք է տիրի ձեզ, քանի որ դուք ոչ թե օրենքի տակ եք+, այլ անզուգական բարության+։
15 Ուրեմն ի՞նչ։ Եթե օրենքի տակ չենք+, այլ անզուգական բարության+ տակ ենք, մե՞ղք գործենք։ Երբե՛ք։ 16 Մի՞թե չգիտեք, որ եթե ձեր անձերը որևէ մեկին որպես ծառա եք ներկայացնում նրան հնազանդվելու համար, ապա նրա ծառաներն եք, քանի որ հնազանդվում եք նրան+. եթե մեղքին+՝ դեպի մահ+, եթե հնազանդությանը+՝ դեպի արդարություն+։ 17 Բայց շնորհակալություն Աստծուն, որ թեև մեղքի ծառաներ էիք, սակայն ի սրտե հնազանդ եղաք այն ուսմունքին, որին նա հանձնեց ձեզ+։ 18 Այո՛, ազատվելով+ մեղքից՝ դուք ծառաներ+ դարձաք արդարությանը+։ 19 Ձեր մարմնի տկարության պատճառով մարդկանց հասկանալի բառերով եմ խոսում+. ինչպես ձեր անդամները+ իբրև ծառաներ ներկայացրիք անմաքրությանն+ ու անօրենությանը՝ անօրենություն գործելու համար, այնպես էլ հիմա ձեր անդամները իբրև ծառաներ ներկայացրեք արդարությանը՝ սրբության համար+, 20 որովհետև երբ դուք մեղքի ծառաներ էիք+, արդարության հանդեպ ազատ էիք։
21 Ուրեմն ո՞րն էր այն ժամանակ ձեր ունեցած պտուղը+, բաներ+, որոնց համար հիմա ամաչում եք։ Դրանց վերջը մահ է+։ 22 Սակայն հիմա, քանի որ դուք ազատվել եք մեղքից և Աստծու ծառաներն եք դարձել+, ձեր պտուղը+ ձեր սրբությունն է, և դրա վերջը հավիտենական կյանքն է+, 23 որովհետև մեղքի տված վարձը մահն է+, բայց Աստծու տված պարգևը+՝ հավիտենական կյանք+ մեր Տեր Քրիստոս Հիսուսի միջոցով+։