115 Ոչ թե մեզ, ո՛վ Եհովա, ոչ թե մեզ+,
Այլ քո անվանը փառք տուր+
Քո սիրառատ բարության և քո ճշմարտության համաձայն+։
2 Ինչո՞ւ ազգերն ասեն+.
«Ո՞ւր է նրանց Աստվածը»+։
3 Մեր Աստվածը երկնքում է+,
Ինչը որ իրեն հաճելի է, նա այն է անում+։
4 Նրանց կուռքերը արծաթ են ու ոսկի+,
Մարդու ձեռքի գործեր+։
5 Բերան ունեն, բայց չեն խոսում+,
Աչքեր ունեն, բայց չեն տեսնում+,
6 Ականջներ ունեն, բայց չեն լսում+,
Քիթ ունեն, բայց հոտ չեն առնում+։
7 Ձեռքեր ունեն, բայց չեն շոշափում+։
Ոտքեր ունեն, բայց չեն քայլում+,
Իրենց կոկորդով ձայն չեն հանում+։
8 Դրանք շինողները դրանց պես կդառնան+,
Եվ բոլոր նրանք, ովքեր դրանց են ապավինում+։
9 Ո՛վ Իսրայել, Եհովայի՛ն ապավինիր+.
Նա՛ է քո օգնությունն ու քո վահանը+։
10 Ո՛վ Ահարոնի տուն, Եհովայի՛ն ապավինիր+.
Նա՛ է քո օգնությունն ու քո վահանը+։
11 Ո՛վ Եհովայից վախեցողներ, Եհովայի՛ն ապավինեք+.
Նա՛ է ձեր օգնությունն ու ձեր վահանը+։
12 Եհովան հիշում է մեզ. նա կօրհնի+,
Կօրհնի Իսրայելի տունը+,
Կօրհնի Ահարոնի տունը+։
13 Կօրհնի Եհովայից վախեցողներին+՝
Փոքրերին ու մեծերին+։
14 Եհովան ձեզ կշատացնի+,
Ձեզ և ձեր որդիներին+։
15 Օրհնված եք դուք Եհովայից+՝
Երկինքն ու երկիրը Ստեղծողից+։
16 Երկինքը Եհովային է պատկանում+,
Իսկ երկիրը նա մարդկանց որդիներին է տվել+։
17 Մահացածները չեն գովաբանում Յահին+,
Եվ ոչ էլ լռության մեջ իջնողները+։
18 Բայց մենք պիտի օրհնենք Յահին+
Այժմ և հավիտյան+։
Գովաբանե՛ք Յահին+։