116 Ես սիրով եմ լցված, որովհետև Եհովան լսում է+
Իմ ձայնը, իմ աղաչանքները+։
2 Նա իր ականջը դեպի ինձ խոնարհեցրեց+,
Եվ իմ կյանքի բոլոր օրերում ես նրան պիտի կանչեմ+։
3 Մահվան պարաններն օղակեցին ինձ+,
Եվ ես աղետալի վիճակում հայտնվեցի, ասես գերեզմանում+։
Նեղություն ու վիշտ գտա ես+։
4 Բայց ես Եհովայի անունը կանչեցի+.
«Ո՛վ Եհովա, փրկի՛ր իմ հոգին»+։
5 Եհովան բարեգութ է ու արդար+,
Մեր Աստվածը ողորմություն է ցույց տալիս+։
6 Եհովան պահպանում է անփորձներին+։
Ես ուժասպառ եղա, և նա փրկեց ինձ+։
7 Վերադարձի՛ր քո հանգստի վայրը, ո՛վ իմ հոգի+,
Որովհետև Եհովան քեզ բարիք է արել+։
8 Դու իմ հոգին ազատեցիր մահից+,
Աչքս՝ արտասուքից, ոտքս՝ սայթաքելուց+։
9 Ես պիտի քայլեմ+ Եհովայի առաջ ողջերի երկրում+։
10 Ես հավատացի+, ուստիև խոսեցի+։
Խիստ ընկճված էի ես։
11 Շփոթության մեջ ասացի+.
«Ամեն մարդ ստախոս է»+։
12 Ինչո՞վ հատուցեմ Եհովային+
Ինձ արած իր բոլոր բարիքների համար+։
13 Մեծ փրկության+ գավաթը պիտի վերցնեմ
Ու Եհովայի անունը կանչեմ+։
14 Եհովային տված իմ երդումները պիտի կատարեմ+
Իր ողջ ժողովրդի առջև։
15 Թանկարժեք է Եհովայի աչքերում
Իրեն նվիրվածների մահը+։
16 Ո՛վ Եհովա+,
Ես քո ծառան եմ+,
Քո ծառան և քո աղախնի որդին+։
Դու արձակեցիր իմ կապանքները+։
17 Երախտագիտության զոհեր քեզ պիտի մատուցեմ+
Ու Եհովայի անունը պիտի կանչեմ+։
18 Եհովային տված իմ երդումները պիտի կատարեմ+
Իր ողջ ժողովրդի առջև+,
19 Եհովայի տան գավիթներում+,
Եվ քո մեջ, ո՛վ Երուսաղեմ+։
Գովաբանե՛ք Յահին+։