118 Շնորհակալությո՛ւն հայտնեք Եհովային, որովհետև բարի է նա+,
Որովհետև նրա սիրառատ բարությունը հավերժական է+։
2 Թող Իսրայելն ասի.
«Նրա սիրառատ բարությունը հավերժական է»+։
3 Թող Ահարոնի տունն ասի+.
«Նրա սիրառատ բարությունը հավերժական է»+։
4 Թող Եհովայից վախեցողներն ասեն+.
«Նրա սիրառատ բարությունը հավերժական է»+։
5 Աղետալի վիճակում ես Յահին կանչեցի+.
Յահը պատասխանեց և ինձ մի լայնարձակ տեղ հանեց+։
6 Եհովան իմ կողքին է, ես չեմ վախենա+։
Ի՞նչ կարող է ինձ անել մարդը+։
7 Եհովան իմ կողքին է, նա ինձ օգնողների մեջ է+,
Այնպես որ ես հաղթանակած կնայեմ ինձ ատողների վրա+։
8 Ավելի լավ է ապաստան գտնել Եհովայի մոտ+,
Քան ապավինել հողեղեն մարդուն+։
9 Ավելի լավ է ապաստան գտնել Եհովայի մոտ+,
Քան ապավինել իշխանավորներին+։
10 Բոլոր ազգերը պաշարեցին ինձ+,
Բայց Եհովայի անունով ես հետ մղեցի նրանց+։
11 Նրանք շրջապատեցին ինձ, այո՛, պաշարեցին ինձ+։
Բայց Եհովայի անունով ես հետ մղեցի նրանց։
12 Մեղուների պես շուրջս պատեցին+,
Բայց հանգան, ինչպես վառվող փշերի կրակը+։
Եհովայի անունով ես հետ մղեցի նրանց+։
13 Նրանք ինձ ուժեղ հրեցին, որ վայր ընկնեմ+,
Բայց Եհովան օգնեց ինձ+։
14 Յահը իմ ապաստարանն է և իմ զորությունը+,
Նա իմ փրկությունը եղավ+։
15 Ցնծության ու փրկության ձայն կա+
Արդարների վրանների+ մեջ+։
Եհովայի աջը զորավոր բաներ է անում+։
16 Եհովայի աջը բարձրանում է+,
Եհովայի աջը զորավոր բաներ է անում+։
17 Ես չեմ մահանա, այլ պիտի ապրեմ+,
Որ Յահի գործերը հռչակեմ+։
18 Յահը խստորեն ուղղեց ինձ+,
Բայց մահվան չմատնեց+։
19 Բա՛ց արեք արդարության դռները+։
Ես ներս պիտի մտնեմ, Յահին պիտի գովաբանեմ+։
20 Սա Եհովայի դուռն է+,
Արդարները նրանով ներս պիտի մտնեն+։
21 Պիտի գովեմ քեզ, որովհետև դու պատասխանեցիր ինձ+
Եվ իմ փրկությունը եղար+։
22 Այն քարը, որ շինարարները մերժեցին+,
Անկյան գլուխը դարձավ+։
23 Սա Եհովայից եղավ+
Եվ սքանչելի է մեր աչքերին+։
24 Սա այն օրն է, որ Եհովան ստեղծեց+.
Պիտի ուրախանանք ու ցնծանք այդ օրը+։
25 Ո՛վ Եհովա, խնդրո՛ւմ եմ, փրկի՛ր+։
Ո՛վ Եհովա, խնդրո՛ւմ եմ, հաջողությո՛ւն տուր+։
26 Օրհնյալ լինի Նա, ով գալիս է Եհովայի անունով+։
Օրհնում ենք ձեզ Եհովայի տնից+։
27 Եհովան է Աստվածը+,
Նա մեզ լույս է տալիս+։
Տոնական երթը+ ճյուղերով զարդարեք+
Մինչև զոհասեղանի եղջյուրները+։
28 Դու իմ Աստվածն ես, և ես պիտի գովաբանեմ քեզ+.
Իմ Աստվածն ես, և ես պիտի մեծարեմ քեզ+։
29 Շնորհակալությո՛ւն հայտնեք Եհովային, որովհետև բարի է նա+,
Որովհետև նրա սիրառատ բարությունը հավերժական է+։