Վշտացածի աղոթքը, երբ նա տկարության մեջ է և իր մտահոգությունն է թափում Եհովայի առաջ+։
102 Ո՛վ Եհովա, լսի՛ր իմ աղոթքը+,
Եվ օգնության իմ աղաչանքը թող քեզ մոտ գա+։
2 Մի՛ ծածկիր երեսդ ինձանից այն օրը, երբ նեղության մեջ եմ+։
Ականջդ դեպի ինձ խոնարհեցրու+.
Այն օրը, երբ կանչեմ քեզ, շտապի՛ր, պատասխանի՛ր ինձ+։
3 Որովհետև իմ օրերը ծխի պես վերջանում են+,
Եվ ոսկորներս հնոցի պես շիկացած են+։
4 Սիրտս կոտրվել է ու խոտի նման չորացել+,
Քանի որ մոռանում եմ հացս ուտել+։
5 Հառաչանքներիս ձայնից+
Ոսկորներս մարմնիս են կպել+։
6 Նմանվել եմ անապատի հավալուսնին+,
Ավերակների բուի պես եմ դարձել։
7 Ես ուժասպառ եմ եղել
Ու նմանվել եմ տանիքի վրա մենակ մնացած թռչնի+։
8 Ողջ օրը թշնամիներս նախատում են ինձ+,
Ինձ ծաղրողները անիծելիս անունս են տալիս+։
9 Հացի տեղ մոխիր եմ ուտում+
Եվ ըմպելիքս արտասուքի հետ եմ խառնում+
10 Քո դատապարտության ու քո վրդովմունքի պատճառով+,
Քանի որ դու բարձրացրիր ինձ ու դեն նետեցիր+։
11 Օրերս անհետացող ստվերի են նման+,
Եվ ես չորացել եմ խոտի պես+։
12 Բայց դու, ո՛վ Եհովա, հավիտյան կաս+,
Եվ քո մասին հիշատակը սերնդից սերունդ է լինելու+։
13 Դու կբարձրանաս, դու կողորմես Սիոնին+,
Որովհետև ժամանակն է նրան բարեհաճություն ցույց տալու,
Որովհետև նշանակված ժամանակը եկել է+։
14 Քո ծառաների համար թանկ են նրա քարերը+,
Եվ նրանք կարեկցանքով են վերաբերվում նրա փոշուն+։
15 Ազգերը կվախենան Եհովայի անունից+,
Եվ երկրի բոլոր թագավորները՝ նրա փառքից+.
16 Որովհետև Եհովան կվերաշինի Սիոնը+
Եվ կհայտնվի իր փառքով+։
17 Նա ուշ կդարձնի ընչազուրկ մարդկանց աղոթքին+
Եվ նրանց աղոթքը չի արհամարհի+։
18 Սա գրվել է գալիք սերնդի համար+,
Եվ այն ժողովուրդը, որ պիտի ստեղծվի, կգովաբանի Յահին+։
19 Նա ցած նայեց իր սուրբ բարձունքից+,
Եհովան երկնքից երկրին նայեց+,
20 Որպեսզի լսի գերիների հառաչանքը+
Եվ մահապարտներին ազատ արձակի+,
21 Որպեսզի Եհովայի անունը հռչակվի Սիոնում+,
Եվ նրա գովաբանությունը՝ Երուսաղեմում+,
22 Երբ մեկտեղ հավաքվեն ժողովուրդները+
Եվ թագավորությունները, որպեսզի ծառայեն Եհովային+։
23 Կյանքիս կես ճանապարհին նա ջլատեց իմ ուժերը+,
Կրճատեց իմ օրերը+։
24 Ես ասացի. «Ո՛վ իմ Աստված,
Մի՛ վերցրու ինձ օրերիս կեսին+.
Քո տարիները սերնդից սերունդ են+։
25 Վաղուց ի վեր դու ես հաստատել երկրի հիմքերը+,
Եվ երկինքը քո ձեռքի գործն է+։
26 Դրանք կվերանան, բայց դու կմնաս+,
Եվ հանդերձի պես բոլորն էլ կմաշվեն+։
Դու կփոխես դրանց հագուստի նման, և դրանք իրենց վախճանին կհասնեն+։
27 Բայց դու նույնն ես, և քո տարիները չեն ավարտվի+։
28 Քո ծառաների որդիները կշարունակեն բնակվել այնտեղ+,
Եվ նրանց սերունդը հաստատ կմնա քո առաջ»+։