Դավթի Միքթամը։
16 Պահպանի՛ր ինձ, ո՜վ Աստված, որովհետև քեզ մոտ եմ ապաստան գտել+։
2 Եհովային ասացի. «Դու Եհովան ես, իմ առաքինությունը քո օգտի համար չէ+,
3 Այլ սրբերի, որոնք երկրի վրա են։
Նրանցում՝ փառահեղների մեջ է իմ ողջ ուրախությունը»+։
4 Շատանում են նրանց ցավերը, ովքեր շտապում են հետևել ուրիշ աստծու+։
Ես չեմ մատուցելու նրանց ըմպելիքի ընծան, որ արյունից է+,
Եվ նրանց անունները չեմ հիշատակելու իմ շրթունքներով+։
5 Եհովան ինձ նշանակված բաժինն է+ ու իմ բաժակը+։
Դու ամուր պահում ես ինձ բաժին ընկած ժառանգությունը։
6 Ինձ բաժին ընկած սահմանները հաճելի են ինձ+։
Իմ ժառանգությունը ցանկալի է ինձ։
7 Ես կօրհնեմ Եհովային, որն ինձ խորհուրդ է տալիս+։
Նույնիսկ գիշերները իմ խորին զգացմունքները կրթում են ինձ+։
8 Եհովան միշտ իմ առջևում է+։
Ես չեմ սասանվի, քանի որ նա իմ աջ կողմում է+։
9 Դրա համար էլ սիրտն իմ ուրախանում է, և փառքն իմ ցնծում է+։
Եվ մարմինս կբնակվի ապահովության մեջ+։
10 Դու իմ հոգին չես թողնի գերեզմանում+։
Թույլ չես տա, որ քեզ նվիրվածը փոսը տեսնի+։
11 Դու կիմացնես ինձ կյանքի ճանապարհը+։
Քո երեսի առաջ ուրախության լիություն կա+,
Եվ քո աջ կողմում ցնծություն կա հավիտյան+։