Վերելքի երգ։ Դավթի սաղմոսը։
124 «Եթե Եհովան մեզ հետ չլիներ+,–
Թող Իսրայելն ասի+,–
2 Եթե Եհովան մեզ հետ չլիներ+,
Երբ մարդիկ մեր դեմ դուրս եկան+,
3 Ապա նրանք մեզ ողջ-ողջ կուլ կտային+,
Երբ նրանց զայրույթը բորբոքվել էր մեզ վրա+։
4 Ջրերը կողողեին մեզ+,
Հեղեղը կանցներ մեր հոգիների վրայով+։
5 Մեր հոգիների վրայով կանցնեին
Հանդգնության+ ջրերը։
6 Թող օրհնյալ լինի Եհովան, որ մեզ
Նրանց ատամների որսը+ չդարձրեց+։
7 Մեր հոգին նման է թռչնի, որն ազատվել է+
Որսորդի որոգայթից+։
Որոգայթը կոտրված է+,
Եվ մենք ազատված ենք+։
8 Մեր օգնությունը Եհովայի անվան մեջ է+,
Որ Ստեղծիչն է երկնքի ու երկրի»+։