Ծննդոց
7 Դրանից հետո Եհովան ասաց Նոյին. «Դու և քո ամբողջ ընտանիքը+ տապան մտեք, որովհետև իմ առաջ քեզ եմ արդար տեսնում այս սերնդի մեջ+։ 2 Ամեն մաքուր անասունից յոթական վերցրու քեզ մոտ՝ արու և էգ+, իսկ ամեն անմաքուր անասունից՝ ընդամենը երկու հատ՝ արու և էգ, 3 ինչպես նաև երկնքի թռչուններից յոթական վերցրու՝ արու և էգ+, որպեսզի ողջ երկրի+ երեսին նրանց սերունդը կենդանի մնա։ 4 Եվս յոթ օր, ու ես երկրի վրա քառասուն օր ու քառասուն գիշեր+ անձրև+ կբերեմ և իմ ստեղծած ամեն արարածի կսրբեմ երկրի երեսից»+։ 5 Նոյը ամեն ինչ արեց այնպես, ինչպես Եհովան պատվիրել էր իրեն։
6 Նոյը վեց հարյուր տարեկան էր, երբ ջրհեղեղ եղավ երկրի+ վրա։ 7 Նոյը, իր որդիները, իր կինն ու իր որդիների կանայք տապան մտան նախքան ջրհեղեղի+ սկսվելը։ 8 Ամեն մաքուր անասունից, ամեն անմաքուր անասունից, թռչուններից և երկրի+ վրա ամեն շարժվողներից 9 զույգերով՝ արու և էգ, մտան տապանը՝ Նոյի մոտ, ինչպես որ Աստված պատվիրել էր Նոյին։ 10 Յոթ օր հետո ջրհեղեղի ջրերը եկան երկրի վրա։
11 Նոյի կյանքի վեցհարյուրերորդ տարվա երկրորդ ամսում*՝ ամսվա տասնյոթերորդ օրը, այդ նույն օրը ջրերի հսկայական անդունդի* աղբյուրները ճեղքվեցին, ու երկնքի ջրարգելակները բացվեցին+։ 12 Երկրի վրա հեղեղը տեղաց քառասուն օր ու քառասուն գիշեր+։ 13 Հենց այդ օրը Նոյը, նրա որդիները+՝ Սեմը, Քամը և Հաբեթը, Նոյի կինն ու նրա որդիների երեք կանայք իր հետ տապան+ մտան։ 14 Նրանց հետ մտան բոլոր գազանները՝ ըստ իրենց տեսակի+, բոլոր ընտանի կենդանիները՝ ըստ իրենց տեսակի, բոլոր թռչունները՝ ըստ իրենց տեսակի+, բոլոր թևավոր արարածները+ և երկրի մյուս բոլոր կենդանիները*՝ ըստ իրենց տեսակի+։ 15 Նրանք երկու-երկու մտնում էին տապան՝ Նոյի մոտ, ամեն տեսակ մարմնից, որի մեջ կյանքի ուժ և շունչ կար+։ 16 Ներս մտան արու և էգ ամեն տեսակ մարմնից, ինչպես որ Աստված պատվիրել էր Նոյին։ Այնուհետև Եհովան դուռը փակեց նրա հետևից+։
17 Ջրհեղեղը քառասուն օր տևեց երկրի վրա։ Ջրերը շատացան ու բարձրացրին տապանը, և այն սկսեց լողալ երկրից բարձր։ 18 Ջրերը սաստկացան և ավելի ու ավելի շատացան երկրի վրա, իսկ տապանը լողում էր ջրերի+ երեսին։ 19 Ջրերը այն աստիճան հեղեղեցին երկիրը, որ ծածկեցին երկնքի տակ գտնվող բոլոր բարձրաբերձ լեռները+։ 20 Մինչև տասնհինգ կանգուն ջրերը բարձրացան լեռներից, և դրանք ծածկվեցին+։
21 Այսպիսով՝ բոլոր մարմինները, որ շարժվում էին երկրի վրա, մեռան+, այսինքն՝ թռչունները, ընտանի կենդանիները, գազանները, մյուս բոլոր փոքր արարածները, որոնցով լցված էր երկիրը, ինչպես նաև բոլոր մարդիկ+։ 22 Բոլոր արարածները, որոնց ռունգերի մեջ կյանքի ուժ և շունչ կար, այսինքն՝ ցամաքի վրա եղած ամեն արարած, մեռավ+։ 23 Այդպես նա սրբեց երկրի+ երեսին գոյություն ունեցող ամեն արարածի՝ մարդուց մինչև անասուն, մինչև երկնքի թռչուն ու մյուս բոլոր կենդանիները*, և նրանք վերացան երկրի վրայից։ Միայն Նոյն ու իր հետ տապանում լինողները վերապրեցին+։ 24 Ջրերը հարյուր հիսուն օր բարձրացած մնացին երկրի վրա։