21 Ահարոն քահանայի սերնդից մարմնական արատ ունեցող ոչ մի մարդ չի կարող մոտենալ զոհասեղանին, որ Եհովային հրկիզվող ընծաներ մատուցի+։ Նա արատ ունի։ Նա չի կարող մոտենալ իր Աստծու հացը մատուցելու համար+։
40 ինչպես որ Եհովան ասել էր նրան Մովսեսի միջոցով, որպեսզի դա հիշեցում լինի Իսրայելի որդիների համար, որ ոչ մի կողմնակի մարդ+, որը Ահարոնի սերնդից չէ, չպետք է մոտենա ու խունկ ծխի Եհովայի առաջ+, և ոչ ոք Կորխի ու նրա հետ հավաքվածների պես չլինի+։
23 Ղևտացիները պետք է կատարեն հանդիպման վրանի ծառայությունը և իրենք էլ պետք է պատասխան տան ժողովրդի հանցանքի համար+։ Իսրայելի որդիների մեջ նրանք ժառանգություն չեն ստանա+. դա կանոն է ձեզ համար դարեդար, սերնդեսերունդ։
18 որպեսզի արգելեն Օզիա թագավորին+։ Ուստի նրան ասացին. «Ո՛վ Օզիա, Եհովայի համար խունկ ծխելը քո գործը չէ+, դա քահանաների՝ Ահարոնի որդիների գործն է+, որոնք սրբացված են խունկ ծխելու համար։ Դո՛ւրս եկ սրբարանից։ Քանի որ անհավատարմությամբ վարվեցիր, Եհովա Աստծու կողմից պատվի չես արժանանա»+։