17 «Ինչո՞ւ մեղքի ընծայի կենդանին չկերաք սուրբ վայրում+, քանի որ այն անչափ սուրբ է, և նա ձեզ է տվել դա, որ պատասխան տաք ժողովի հանցանքի համար և նրանց համար քավություն անեք Եհովայի առաջ+։
9 Նրանք պետք է պահեն իմ հանդեպ ունեցած իրենց պարտականությունը, որպեսզի չպահելու պատճառով մեղք չկրեն ու մեղքի պատճառով չմահանան+, քանի որ պղծեցին սուրբ բաները։ Ես Եհովան եմ՝ նրանց սրբացնողը։
18Եհովան շարունակեց ասել Ահարոնին. «Դու, քո որդիներն ու քո հոր տունը պատասխան պիտի տաք սրբարանի+դեմ գործած հանցանքի համար, նաև դու և քո որդիները պատասխան պիտի տաք ձեր քահանայության դեմ գործած հանցանքի համար+։
11 Իր հոգու նեղությունների համար+նա կբավարարվի նրանով+, ինչ կտեսնի։ Իր գիտելիքների շնորհիվ այդ արդարը՝ իմ ծառան+, շատերին կարդարացնի+ու կկրի նրանց հանցանքները+։
28 այնպես էլ Քրիստոսը մեկընդմիշտ+զոհ մատուցվեց շատերի մեղքերը կրելու համար+։ Բայց երկրորդ անգամ+նա կհայտնվի+ոչ թե մեղքը վերացնելու համար+, այլ նրանց համար, ովքեր փափագով սպասում են նրան՝ իրենց փրկության համար+։