Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • Ծննդոց 12։8
    Աստվածաշունչ. նոր աշխարհ թարգմանություն
    • 8 Ավելի ուշ նա գնաց այդտեղից դեպի Բեթելի+ արևելքում գտնվող լեռնային շրջանը և իր վրանը կանգնեցրեց այնպես, որ Բեթելը լիներ արևմտյան կողմում, իսկ Գային+՝ արևելյան։ Այնտեղ նա զոհասեղան շինեց Եհովայի+ համար և սկսեց կանչել Եհովայի անունը*+։

  • Ծննդոց 27։27
    Աստվածաշունչ. նոր աշխարհ թարգմանություն
    • 27 Ուստի նա մոտեցավ և համբուրեց նրան, և Իսահակը հոտ քաշեց նրա հանդերձներից+։ Այդ ժամանակ նա օրհնեց նրան ու ասաց.

      «Որդուս հոտը դաշտի հոտի պես է, որ Եհովան օրհնել է։

  • Ծննդոց 28։16
    Աստվածաշունչ. նոր աշխարհ թարգմանություն
    • 16 Հակոբը քնից արթնացավ ու ասաց. «Իրոք որ, Եհովան այս վայրում է, իսկ ես չգիտեի այդ մասին»։

  • 2 Սամուել 7։23
    Աստվածաշունչ. նոր աշխարհ թարգմանություն
    • 23 Եվ երկրի վրա ո՞ր ազգն է քո Իսրայել ժողովրդի նման+, որին Աստված իր համար փրկագնեց որպես ժողովրդի+ և իր անունը փառավորեց+ մեծամեծ ու վախ ներշնչող գործերով+՝ վռնդելով ազգերին ու նրանց աստվածներին հօգուտ իր ժողովրդի, որին դու քեզ համար փրկագնեցիր+ Եգիպտոսից։

  • Սաղմոսներ 9։16
    Աստվածաշունչ. նոր աշխարհ թարգմանություն
    • 16 Եհովան հայտնի է այն դատաստանով, որն իրագործեց+։

      Ամբարիշտն իր իսկ ձեռքի գործերով որոգայթն ընկավ+։

      Հիգգայոն*։ (Սելա)

  • Եսայիա 52։6
    Աստվածաշունչ. նոր աշխարհ թարգմանություն
    • 6 Դրա համար այդ օրը իմ ժողովուրդը կիմանա իմ անունը+, այո՛, հենց դրա համար, որովհետև ե՛ս եմ դա ասում+, ե՛ս»։

  • Երեմիա 16։21
    Աստվածաշունչ. նոր աշխարհ թարգմանություն
    • 21 «Դրա համար էլ ահա ես նրանց պիտի իմացնեմ. այս անգամ իմ ձեռքն ու իմ զորությունը պիտի իմացնեմ նրանց+, և նրանք պիտի իմանան, որ իմ անունը Եհովա է»+։

  • Երեմիա 32։20
    Աստվածաշունչ. նոր աշխարհ թարգմանություն
    • 20 Դու նշաններ տվեցիր ու հրաշքներ արեցիր Եգիպտոսի երկրում, որոնք մինչև այսօր հայտնի են թե՛ Իսրայելում և թե՛ ուրիշ մարդկանց մեջ+, որպեսզի քեզ համար անուն ստեղծես, ինչպես որ այսօր է+։

Հայերեն հրատարակություններ (1997–2026)
Ելք
Մուտքագրվել
  • Հայերեն
  • ուղարկել հղումը
  • Կարգավորումներ
  • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
  • Օգտագործման պայմաններ
  • Գաղտնիության քաղաքականություն
  • Գաղտնիության կարգավորումներ
  • JW.ORG
  • Մուտքագրվել
Ուղարկել հղումը