8 Եհովան մարդ ուղարկեց Իսրայելի որդիների մոտ՝ մի մարգարեի+, որ ասի նրանց. «Այսպես է ասում Եհովան՝ Իսրայելի Աստվածը. «Ես էի, որ հանեցի ձեզ Եգիպտոսից+ու դուրս բերեցի ստրկության տնից+։
27 Աստծուց մի մարդ+եկավ Հեղիի մոտ ու ասաց նրան. «Այսպես է ասում Եհովան. «Մի՞թե ես հայտնապես չերևացի քո նախահայրերի տանը, երբ նրանք Եգիպտոսում՝ փարավոնի տան մեջ, ստրուկ էին+։
6 Ինչի՞ համար եք ձեր սրտերը կարծրացնում, ինչպես որ Եգիպտոսն ու փարավոնը իրենց սրտերը կարծրացրին+։ Չէ՞ որ միայն այն ժամանակ, երբ Նա նրանց հետ դաժանորեն վարվեց+, նրանք արձակեցին իսրայելացիներին, և սրանք գնացին իրենց ճանապարհով+։