19 Մաքուր մարդը երրորդ և յոթերորդ օրերին այն պետք է ցողի անմաքուր մարդու վրա ու յոթերորդ օրը պետք է մաքրի նրան մեղքից+։ Այդ մարդը պետք է լվանա իր հանդերձները, ջրով լվացվի և երեկոյան մաքուր կլինի։
20 Բայց այն մարդը, որը անմաքուր է և չի մաքրում իրեն, նա*պետք է վերանա+ժողովի միջից, որովհետև Եհովայի սրբարանն է պղծել։ Նրա վրա մաքրման ջուր շաղ չի տրվել։ Նա անմաքուր է։