23 Հեսուն նվաճեց ամբողջ երկիրը, ինչպես որ Եհովան խոստացել էր Մովսեսին+. այնուհետև Հեսուն այն որպես ժառանգություն տվեց Իսրայելին՝ նրանց ցեղերի և բաժինների համեմատ+։ Եվ երկիրը հանգստացավ պատերազմներից+։
4 Եվ հիմա ձեր Աստված Եհովան ձեր եղբայրներին հանգստություն տվեց, ինչպես որ խոստացել էր նրանց+։ Ուստի հետ դարձեք ու գնացեք ձեր վրանները՝ դեպի ձեր ժառանգության երկիրը, որը Եհովայի ծառա Մովսեսը տվել է ձեզ Հորդանանի այն կողմում+։