21 Նա կկանգնի Եղիազար քահանայի առաջ, և քահանան կհարցնի+Եհովային նրա համար, որպեսզի ուրիմի+միջոցով իմանա նրա որոշումը։ Նրա հրամանով դուրս կգան ու նրա հրամանով կմտնեն նա, նրա հետ նաև Իսրայելի բոլոր որդիները և ամբողջ ժողովը»։
28 Նրա առաջ այդ օրերին Փենեհեսն+էր կանգնում՝ Ահարոնի որդի Եղիազարի որդին+։ Նա հարցրեց. «Նորից դուրս գա՞մ պատերազմելու իմ եղբայր Բենիամինի որդիների դեմ, թե՞ դադարեցնեմ»+։ Եհովան պատասխանեց. «Դո՛ւրս եկ, որովհետև վաղը քո ձեռքն եմ մատնելու նրան»+։
11 Արդյոք Կեիլայի բնակիչները ինձ նրա ձեռքը կմատնե՞ն։ Սավուղը կիջնի՞ այստեղ, ինչպես որ քո ծառան լսեց։ Ո՜վ Եհովա, Իսրայելի՛ Աստված, հայտնիր քո ծառային, խնդրում եմ»։ Եհովան պատասխանեց՝ կիջնի+։