15 Ամբողջժողովուրդը գնաց Գաղգաղա, և այնտեղ՝ Եհովայի առաջ, Սավուղին թագավոր դարձրին։ Այնուհետև խաղաղության զոհեր մատուցեցին Եհովայի առաջ+։ Սավուղն ու բոլոր իսրայելացիները մեծ ուրախությամբ ուրախացան+։
13 Այդ խոսքերը լսելով՝ Սամուելն ասաց Սավուղին. «Դու հիմարություն գործեցիր+։ Քո Աստված Եհովայի պատվիրանը+չկատարեցիր, որ նա տվել էր քեզ+, որովհետև եթե այն կատարեիր, Եհովան քո թագավորությունը Իսրայելի վրա դարեդար կհաստատեր։
26 Բայց Սամուելն ասաց Սավուղին. «Ես չեմ վերադառնա քեզ հետ։ Քանի որ դու մերժեցիր Եհովայի խոսքը, Եհովան էլ քեզ է մերժում Իսրայելի վրա թագավոր լինելուց»+։
23 Երբ Աստծուց չար ոգի էր գալիս Սավուղի վրա, Դավիթը վերցնում էր քնարը և նվագում։ Սավուղը հանգստանում էր ու իրեն լավ էր զգում, և չար ոգին հեռանում էր նրանից+։
7 Այդ ժամանակ Սավուղն ասաց իր ծառաներին. «Ինձ համար մի ոգեհարց+կին գտեք, որ ես գնամ նրա մոտ ու հարցնեմ նրան»։ Ծառաներն էլ ասացին. «Ահա Ենդորում+մի ոգեհարց կին կա»։
4 Սավուղն ասաց իր զինակրին. «Հանի՛ր սուրդ+և ինձ խոցի՛ր, որպեսզի այս անթլփատները+չգան ու չխոցեն ինձ և ծաղրուծանակի չենթարկեն»։ Բայց նրա զինակիրը չկամեցավ դա անել+, որովհետև շատ վախեցավ։ Այդ ժամանակ Սավուղը վերցրեց սուրը և ընկավ դրա վրա+։