Սաղմոսներ 141։3 Աստվածաշունչ. նոր աշխարհ թարգմանություն 3 Պահապա՛ն դիր, ո՛վ Եհովա, իմ բերանին+,Եվ պահա՛կ կարգիր իմ շուրթերի դռան մոտ+։ Առակներ 10։19 Աստվածաշունչ. նոր աշխարհ թարգմանություն 19 Խոսքերի շատության դեպքում հանցանքն անպակաս է+, բայց իր շուրթերը հսկողը խոհեմությամբ է վարվում+։ Առակներ 13։3 Աստվածաշունչ. նոր աշխարհ թարգմանություն 3 Իր բերանը հսկողը իր հոգին է պահպանում+, իսկ նա, ով լայն բաց է անում իր շուրթերը, կկործանվի+։ Առակներ 21։23 Աստվածաշունչ. նոր աշխարհ թարգմանություն 23 Նա, ով պահում է իր բերանն ու լեզուն, իր հոգին է պահում դժբախտություններից+։ Առակներ 27։2 Աստվածաշունչ. նոր աշխարհ թարգմանություն 2 Թող քեզ օտարը գովաբանի և ոչ թե քո բերանը, օտարականը՝ և ոչ թե քո շուրթերը+։ Երեմիա 9։23 Աստվածաշունչ. նոր աշխարհ թարգմանություն 23 Այսպես է ասում Եհովան. «Թող իմաստունը չպարծենա իր իմաստությամբ+, թող զորավորը չպարծենա իր զորությամբ+, և թող հարուստը չպարծենա իր հարստությամբ»+։
23 Այսպես է ասում Եհովան. «Թող իմաստունը չպարծենա իր իմաստությամբ+, թող զորավորը չպարծենա իր զորությամբ+, և թող հարուստը չպարծենա իր հարստությամբ»+։