Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • 2 Օրենք 32։21
    Աստվածաշունչ. նոր աշխարհ թարգմանություն
    • 21 Խանդս շարժեցին այնպիսի բանով, ինչը իրականում աստված չէ+,

      Նրանք վրդովեցրին ինձ ունայն կուռքերով+։

      Ես էլ նրանց խանդն եմ շարժելու նրանցով, ովքեր ժողովուրդ չեն+,

      Մի հիմար ազգի միջոցով վիրավորելու եմ նրանց+։

  • 1 Սամուել 12։21
    Աստվածաշունչ. նոր աշխարհ թարգմանություն
    • 21 Մի՛ խոտորվեք և մի՛ գնացեք ունայն կուռքերի հետևից+, որոնք ոչ մի օգուտ չեն բերում+ և չեն կարող ազատել. չէ՞ որ դրանք ունայն են։

  • 2 Թագավորներ 17։15
    Աստվածաշունչ. նոր աշխարհ թարգմանություն
    • 15 Արհամարհեցին նրա կանոններն ու ուխտը+, որ կնքել էր իրենց հայրերի հետ, և նրա հիշեցումները+, որոնցով զգուշացրել էր նրանց։ Գնացին ունայն կուռքերի հետևից+ և իրենք էլ ունայն դարձան+, ընդօրինակեցին իրենց շրջապատող ազգերին, մինչդեռ Եհովան պատվիրել էր նրանց պես չվարվել+։

  • Եսայիա 41։29
    Աստվածաշունչ. նոր աշխարհ թարգմանություն
    • 29 Ահա նրանք բոլորը ասես գոյություն չունեն։ Նրանց գործերը ոչինչ են։ Նրանց ձուլածո կուռքերը քամի և դատարկություն են+։

  • Երեմիա 10։14
    Աստվածաշունչ. նոր աշխարհ թարգմանություն
    • 14 Ամեն մարդ անխոհեմ է վարվում, ասես գիտելիք չունի+։ Ամեն մետաղագործ պիտի ամաչի իր կուռքի պատճառով+, որովհետև նրա ձուլածո պատկերը ստություն է+, և ոգի չկա դրանցում+։

  • Գործեր 14։15
    Աստվածաշունչ. նոր աշխարհ թարգմանություն
    • 15 «Ինչո՞ւ եք անում այս բաները։ Մենք էլ մարդիկ ենք+ և նույն թուլություններն ունենք+, որոնք դուք ունեք, և բարի լուրն ենք ձեզ հռչակում, որպեսզի այս ունայն+ բաներից դառնաք դեպի կենդանի Աստվածը+, որը ստեղծեց երկինքը+, երկիրը, ծովը և նրանցում եղող բոլոր բաները։

  • Հռոմեացիներ 1։23
    Աստվածաշունչ. նոր աշխարհ թարգմանություն
    • 23 և անապականելի Աստծու փառքը փոխեցին+ ապականելի մարդու, թռչունների, չորքոտանիների և սողունների պատկերների հետ+։

  • 1 Կորնթացիներ 8։4
    Աստվածաշունչ. նոր աշխարհ թարգմանություն
    • 4 Իսկ ինչ վերաբերում է կուռքերին զոհաբերված կերակուրներ ուտելուն+, մենք գիտենք, որ կուռքը ոչինչ է+ աշխարհում, և որ միայն մեկ Աստված կա+։

  • 1 Կորնթացիներ 10։19
    Աստվածաշունչ. նոր աշխարհ թարգմանություն
    • 19 Ուրեմն ի՞նչ ասեմ։ Կուռքին զոհաբերվա՞ծն է մի բան, կամ կո՞ւռքն է մի բան+։

Հայերեն հրատարակություններ (1997–2026)
Ելք
Մուտքագրվել
  • Հայերեն
  • ուղարկել հղումը
  • Կարգավորումներ
  • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
  • Օգտագործման պայմաններ
  • Գաղտնիության քաղաքականություն
  • Գաղտնիության կարգավորումներ
  • JW.ORG
  • Մուտքագրվել
Ուղարկել հղումը