21 Մերձավորիդ կնոջը մի՛ ցանկացիր+։ Եսասիրաբար մի՛ ցանկացիր տիրանալու մերձավորիդ տանը, նրա արտին, նրա ծառային, աղախնին, նրա ցլին, էշին կամ որևէ բանի, որ մերձավորիդ է պատկանում»+։
15 Ապա ասաց նրանց. «Աչալո՛ւրջ եղեք և զգո՛ւյշ կացեք ամեն տեսակ ագահությունից+, որովհետև նույնիսկ երբ մարդ առատությամբ ունի, նրա կյանքը կախված չէ իր ունեցվածքից»+։
7 Հիմա ի՞նչ ասենք։ Օրենքը մե՞ղք է+։ Ոչ մի դեպքում։ Իրականում եթե չլիներ Օրենքը, ես մեղքը չէի ճանաչի+: Օրինակ՝ չէի իմանա, թե ինչ է նշանակում ցանկանալը+, եթե Օրենքը չասեր՝ «մի՛ ցանկացիր»+։
14 Աչքեր ունեն՝ շնությամբ լեցուն+, նրանք չեն կարողանում հեռու մնալ մեղքից+ու հրապուրում են անհաստատ հոգիներին։ Նրանց սրտերը ագահության են վարժված+, անիծված զավակներ են+։