9 Այդ ժամանակ Սամուելը մի կաթնակեր գառնուկ վերցրեց և ողջակեզ արեց՝ ամբողջությամբ մատուցեց+Եհովային։ Սամուելը Իսրայելի համար օգնության կանչեց Եհովային+, և Եհովան պատասխանեց նրան+։
8 Ինձնից առաջ Գաղգաղա+իջիր։ Ես կգամ քեզ մոտ, որպեսզի ողջակեզներ ու խաղաղության+զոհեր մատուցեմ։ Յոթ+օր կսպասես, մինչև որ գամ ու քեզ հայտնեմ, թե ինչ պիտի անես»։
43 Նա իր հոր՝ Ասայի բոլոր ճանապարհներով գնաց ու չխոտորվեց դրանցից. նա արեց այն, ինչը ճիշտ էր Եհովայի աչքում+։ Բայց բարձունքները չվերացրեց։ Ժողովուրդը առաջվա պես բարձունքների վրա զոհեր էր մատուցում ու զոհերի ծուխն էր վեր հանում+։
26 Այնտեղ նա Եհովայի համար զոհասեղան+շինեց և ողջակեզներ ու խաղաղության զոհեր մատուցեց, ապա Եհովային կանչեց+, և նա պատասխան տվեց Դավթին՝ երկնքից ողջակեզի սեղանի վրա կրակ իջեցնելով+։
3 Այնուհետև Սողոմոնը ամբողջ ժողովի հետ գնաց Գաբաոնի բարձունքը+, քանի որ այնտեղ էր ճշմարիտ Աստծու հանդիպման վրանը+, որը Եհովայի ծառա Մովսեսն+էր պատրաստել անապատում։