3Սողոմոնը խնամություն արեց+Եգիպտոսի թագավորի՝ փարավոնի հետ, նրա դստերը+իր համար կին առավ ու բերեց Դավթի քաղաք+։ Նա այնտեղ ապրեց, մինչև որ Սողոմոնը ավարտեց իր տան+, Եհովայի տան+ու Երուսաղեմը շրջապատող պարսպի+շինարարությունը։
8 Տունը, որտեղ Սողոմոնը պետք է ապրեր, գտնվում էր ուրիշ գավիթում+՝ Սրահի*շինությունից առանձին, որը նույն ձևով կառուցվեց։ Այս Սրահի նման մի տուն էլ կառուցեց փարավոնի դստեր համար+, որին նա կին էր առել։
11 Սողոմոնը փարավոնի դստերը+Դավթի քաղաքից+բերեց այն տունը, որը նրա համար էր կառուցել+։ Նա ասաց. «Թեև իմ կինն է, բայց չպետք է բնակվի Իսրայելի Դավիթ թագավորի տանը, որովհետև սուրբ+են այն տեղերը, ուր որ բերել են Եհովայի տապանակը»։