Թվեր
26 Կոտորածից+ հետո Եհովան Մովսեսին ու Ահարոն քահանայի որդի Եղիազարին ասաց. 2 «Իսրայելի բոլոր որդիների միջից ըստ իրենց ազգատոհմերի ՝ հաշվեք քսան տարեկան և ավելի բարձր տարիքի բոլոր նրանց, ովքեր պիտանի են Իսրայելի բանակում ծառայելու»+։ 3 Մովսեսն ու Եղիազարը+ Մովաբի անապատային հարթավայրերում+՝ Հորդանանի մոտ՝ Երիքովի+ մոտակայքում, խոսեցին նրանց հետ ու ասացին. 4 «Հաշվեք քսան տարեկան և ավելի բարձր տարիքի մարդկանց, ինչպես որ Եհովան Մովսեսին պատվիրել է»+։
Սրանք էին Իսրայելի որդիները, ովքեր դուրս եկան Եգիպտոսի երկրից. 5 Իսրայելի առաջնեկ Ռուբենը+. Ռուբենի որդիները՝ Հանոքից+ Հանոքյանների տոհմն էր, Փալլուսից+ Փալլուսյանների տոհմն էր, 6 Եսրոնից+ Եսրոնյանների տոհմն էր, Քարմիից+ Քարմիյանների տոհմն էր։ 7 Սրանք էին Ռուբենյանների տոհմերը. նրանցից հաշվառման վերցվածները քառասուներեք հազար յոթ հարյուր երեսուն հոգի էին+։
8 Փալլուսի որդին Եղիաբն էր։ 9 Եղիաբի որդիներն էին՝ Նամուելը, Դաթանն ու Աբիրոնը։ Այս Դաթանն+ ու Աբիրոնը+ ժողովի կանչվողներից էին։ Կորխի համախոհների հետ միասին նրանք դուրս եկան Մովսեսի ու Ահարոնի դեմ+ և այդպիսով ապստամբեցին Եհովայի դեմ։
10 Այդ ժամանակ երկիրը բացեց իր բերանը և կուլ տվեց նրանց+։ Իսկ Կորխը մահացավ, երբ կրակը կլանեց հավաքված երկու հարյուր հիսուն մարդկանց+։ Եվ նրանք նախազգուշական օրինակ եղան+։ 11 Սակայն Կորխի որդիները չմահացան+։
12 Շմավոնի+ որդիներն իրենց տոհմերով. Նամուելից*+ Նամուելյանների տոհմն էր, Համինից+ Համինյանների տոհմն էր, Հաքինից+ Հաքինյանների տոհմն էր, 13 Զարայից* Զարայանների տոհմն էր, Շաուլից+ Շաուլյանների տոհմն էր։ 14 Սրանք էին Շմավոնյանների տոհմերը՝ քսաներկու հազար երկու հարյուր հոգի+։
15 Գադի+ որդիներն իրենց տոհմերով. Սեֆոնից* Սեֆոնյանների տոհմն էր, Անգիից Անգիյանների տոհմն էր, Սունիից Սունիյանների տոհմն էր, 16 Ազենիից* Ազենիյանների տոհմն էր, Էրիից Էրիյանների տոհմն էր, 17 Արոդից* Արոդյանների տոհմն էր, Արելիից+ Արելիյանների տոհմն էր։ 18 Սրանք էին Գադի որդիների տոհմերը. նրանցից հաշվառման վերցվածները քառասուն հազար հինգ հարյուր հոգի էին+։
19 Հուդայի+ որդիներն էին Էրն+ ու Օնանը+։ Սակայն Էրն ու Օնանը Քանանի երկրում մահացան+։ 20 Սրանք էին Հուդայի որդիներն իրենց տոհմերով. Շելայից+ Շելայանների տոհմն էր, Փարեսից+ Փարեսյանների տոհմն էր, Զարայից+ Զարայանների տոհմն էր։ 21 Փարեսի որդիները. Եսրոնից+ Եսրոնյանների տոհմն էր, Համուլից+ Համուլյանների տոհմն էր։ 22 Սրանք էին Հուդայի+ տոհմերը. նրանցից հաշվառման վերցվածները յոթանասունվեց հազար հինգ հարյուր հոգի էին+։
23 Իսաքարի+ որդիներն իրենց տոհմերով. Թոլայից+ Թոլայանների տոհմն էր, Փուվայից Փուվայանների տոհմն էր, 24 Հասուբից* Հասուբյանների տոհմն էր, Սամրոնից+ Սամրոնյանների տոհմն էր։ 25 Սրանք էին Իսաքարի տոհմերը. նրանցից հաշվառման վերցվածները վաթսունչորս հազար երեք հարյուր հոգի էին+։
26 Զաբուղոնի+ որդիներն իրենց տոհմերով. Սարեդից Սարեդյանների տոհմն էր, Ելոնից Ելոնյանների տոհմն էր, Հալելից+ Հալելյանների տոհմն էր։ 27 Սրանք էին Զաբուղոնյանների տոհմերը. նրանցից հաշվառման վերցվածները վաթսուն հազար հինգ հարյուր հոգի էին+։
28 Հովսեփի+ որդիներն իրենց տոհմերով Մանասեն ու Եփրեմն+ էին։ 29 Մանասեի+ որդիները. Մաքիրից+ Մաքիրյանների տոհմն էր (Մաքիրը ունեցավ Գաղաադին)+, Գաղաադից Գաղաադյանների տոհմն էր։ 30 Սրանք էին Գաղաադի որդիները. Իեզերից+ Իեզերյանների տոհմն էր, Քելեգից Քելեգյանների տոհմն էր, 31 Ասրիելից Ասրիելյանների տոհմն էր, Սյուքեմից Սյուքեմյանների տոհմն էր, 32 Սեմիդայից+ Սեմիդայանների տոհմն էր, Օֆերից+ Օֆերյանների տոհմն էր։ 33 Օֆերի որդի Սալպաադը որդիներ չուներ, այլ միայն աղջիկներ+ ուներ։ Նրա աղջիկների անուններն էին՝ Մաալա, Նոա, Էգլա, Մելքա և Թերսա+։ 34 Սրանք էին Մանասեի տոհմերը. նրանցից հաշվառման վերցվածները հիսուներկու հազար յոթ հարյուր հոգի էին+։
35 Եփրեմի+ որդիներն իրենց տոհմերով. Սուտալայից+ Սուտալայանների տոհմն էր, Բոքորից Բոքորյանների տոհմն էր, Թաանից+ Թաանյանների տոհմն էր։ 36 Սրանք էին Սուտալայի որդիները. Էրանից՝ Էրանյանների տոհմը։ 37 Սրանք էին Եփրեմի+ որդիների տոհմերը. նրանցից հաշվառման վերցվածները երեսուներկու հազար հինգ հարյուր հոգի էին։ Սրանք էին Հովսեփի որդիներն իրենց տոհմերով+։
38 Բենիամինի+ որդիներն իրենց տոհմերով. Բաղայից+ Բաղայանների տոհմն էր, Ասբելից+ Ասբելյանների տոհմն էր, Աքիրամից* Աքիրամյանների տոհմն էր, 39 Սուֆամից* Սուֆամյանների տոհմն էր, Օֆիմից*+ Օֆիմյանների տոհմն էր։ 40 Բաղայի որդիներն էին Արեդն ու Նեեմանը+. Արեդից Արեդյանների տոհմն էր, Նեեմանից Նեեմանյանների տոհմն էր։ 41 Սրանք էին Բենիամինի+ որդիներն իրենց տոհմերով. նրանցից հաշվառման վերցվածները քառասունհինգ հազար վեց հարյուր հոգի էին+։
42 Դանի+ որդիներն իրենց տոհմերով. Սուհամից* Սուհամյանների տոհմն էր։ Սրանք էին Դանի+ տոհմերն իրենց տոհմերով։ 43 Սրանք էին Սուհամյանների բոլոր տոհմերը. նրանցից հաշվառման վերցվածները վաթսունչորս հազար չորս հարյուր հոգի էին+։
44 Ասերի+ որդիներն իրենց տոհմերով. Եմնայից+ Եմնայանների տոհմն էր, Եսվիից+ Եսվիյանների տոհմն էր, Բերիայից Բերիայանների տոհմն էր, 45 Բերիայի որդիներից՝ Քաբերից Քաբերյանների տոհմն էր, Մելքիելից+ Մելքիելյանների տոհմն էր։ 46 Ասերի դստեր անունը Սերա+ էր։ 47 Սրանք էին Ասերի+ որդիների տոհմերը. նրանցից հաշվառման վերցվածները հիսուներեք հազար չորս հարյուր հոգի էին+։
48 Նեփթաղիմի+ որդիներն իրենց տոհմերով. Հասեելից+ Հասեելյանների տոհմն էր, Գունիից+ Գունիյանների տոհմն էր, 49 Հասիրից+ Հասիրյանների տոհմն էր, Սիլլեմից+ Սիլլեմյանների տոհմն էր։ 50 Սրանք էին Նեփթաղիմի+ տոհմերն իրենց տոհմերով. նրանցից հաշվառման վերցվածները քառասունհինգ հազար չորս հարյուր հոգի էին+։
51 Սրանք էին Իսրայելի որդիներից հաշվառման վերցվածները՝ վեց հարյուր մեկ հազար յոթ հարյուր երեսուն հոգի+։
52 Դրանից հետո Եհովան խոսեց Մովսեսի հետ՝ ասելով. 53 «Երկիրը հարկավոր է նրանց մեջ բաշխել՝ իրենց անունների թվի համեմատ+։ 54 Ովքեր շատ են, նրանց ժառանգությունը ավելացրու, իսկ ովքեր քիչ են, նրանց ժառանգությունը պակասեցրու+։ Յուրաքանչյուրին ժառանգություն պետք է տրվի՝ հաշվառման վերցվածների թվի համեմատ։ 55 Երկիրը հարկավոր է բաժանել միայն վիճակ գցելով+։ Նրանք ժառանգություն պետք է ստանան՝ ըստ իրենց հայրերի ցեղերի անունների։ 56 Ինչպես որ վիճակն ընկնի, այնպես պետք է բաժանվի ժառանգությունը թե՛ շատ և թե՛ քիչ լինողների միջև»։
57 Սրանք էին ղևտացիներից+ հաշվառման վերցվածներն իրենց տոհմերով. Գերսոնից+ Գերսոնյանների տոհմն էր, Կահաթից+ Կահաթյանների տոհմն էր, Մերարիից+ Մերարիյանների տոհմն էր։ 58 Սրանք էին ղևտացիների տոհմերը. Լոբենյանների տոհմը+, Քեբրոնյանների տոհմը+, Մոողիյանների տոհմը+, Մուսիյանների տոհմը+, Կորխյանների տոհմը+։
Կահաթը+ ունեցավ Ամրամին+։ 59 Ամրամի կնոջ անունը Հոքաբեթ էր+։ Նա Ղևիի դուստրն էր, որին Եգիպտոսում Ղևիի կինը ծնել էր նրա համար։ Հոքաբեթը Ամրամի համար ծնեց Ահարոնին, Մովսեսին և նրանց քույր Մարիամին+։ 60 Ահարոնը ունեցավ Նադաբին ու Աբիուին+, Եղիազարին ու Իթամարին+։ 61 Սակայն Նադաբն ու Աբիուն Եհովայի առաջ ապօրինի կրակ մատուցելու պատճառով մեռան+։
62 Նրանցից հաշվառման վերցված մեկ ամսական և ավելի բարձր տարիքի բոլոր արուների թիվը կազմում էր քսաներեք հազար+։ Նրանք Իսրայելի որդիների հետ հաշվառման չվերցվեցին+, քանի որ Իսրայելի որդիների մեջ նրանց ժառանգություն չպետք է տրվեր+։
63 Սրանք էին Մովսեսի և Եղիազար քահանայի կողմից հաշվառման վերցվածները, երբ նրանք Իսրայելի որդիներին հաշվառման վերցրին Մովաբի անապատային հարթավայրերում՝ Հորդանանի մոտ՝ Երիքովի+ մոտակայքում։ 64 Բայց նրանց թվում ոչ մեկը չկար այն մարդկանցից, ում Մովսեսն ու Ահարոն քահանան հաշվառման էին վերցրել, երբ Սինա անապատում Իսրայելի որդիներին հաշվառման վերցրին+, 65 որովհետև նրանց մասին Եհովան ասել էր. «Նրանք անպատճառ պետք է մեռնեն անապատում»+։ Ուստի նրանցից մի մարդ անգամ չմնաց, բացի Հեֆոնեի որդի Քաղեբից և Նավեի որդի Հեսուից+։