21 Ապավինում ես այդ ջախջախված եղեգի+՝ Եգիպտոսի+օգնությա՞նը, որը, եթե մի մարդ նրա վրա հենվի, ձեռքը կմտնի ու կծակի։ Այսպիսին է փարավոնը+՝ Եգիպտոսի թագավորը, բոլոր իրեն ապավինողների համար։
31Վա՜յ նրանց, ովքեր օգնության համար Եգիպտոս են գնում+, ձիերին են ապավինում+և իրենց հույսը մարտակառքերի վրա են դնում+, քանի որ դրանք շատ են, նաև նժույգների վրա, քանի որ դրանք շատ ուժեղ են, բայց չեն նայում Իսրայելի Սրբին ու չեն փնտրում Եհովային+։
3 Չէ՞ որ եգիպտացիները մարդ են+և ոչ թե Աստված, և նրանց ձիերը մարմին են+և ոչ թե ոգի։ Երբ Եհովան մեկնի իր ձեռքը, օգնություն առաջարկողը կսայթաքի, և օգնություն ստացողը կընկնի+։ Նրանք բոլորը միաժամանակ կկործանվեն։
11 Նա կգա ու կհարվածի Եգիպտոսին+։ Ում որ մահացու հիվանդություն է սպասում, մահացու հիվանդության կդատապարտվի, ում որ գերություն՝ գերության, ում որ սուր՝ սրի+։